«Իրավունք». Աշխատանքի բաժանում. Ով ինչ լիազորություններ կունենա Արցախում
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» տեղեկություններով՝ նոյեմբերի 4-ին Ռուբեն Վարդանյանը կստանձնի Արցախի պետնախարարի պաշտոնը: Ինչպես ավելի վաղ գրել էինք, նա ունենալու է բավականին լայն լիազորություններ:
Մասնավորապես՝ հետայսու Արցախում ֆինանսական, տնտեսական բլոկի կուռացիան կիրականացնի Ռուբեն Վարդանյանը: Իսկ ուժային չորս կառույցները՝ ԱԻՆ, ՆԳՆ, ՊԲ եւ ԱԱԾ, կշարունակի մնալ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ենթակայության ներքո»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում