Փաշինյանը նոյեմբերի 1-ին կայցելի Թեհրան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին կայցելի Թեհրան։ IRNA-ի հաղորդմամբ՝ Փաշինյանի այցը տեղի կունենա Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի պաշտոնական հրավերով։
Նշենք, որ Փաշինյանն այսօր Սոչիում հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այսօր նախատեսված է Ռուսաստանի Դաշնություն-Հայաստան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողովը, որի ժամանակ պետությունների ղեկավարները կքննարկեն Արցախյան հարցը։