Քանյե Ուեսթը կարող է հայտնվել ֆինանսական ճգնաժամի մեջ
Ըստ արտասահմանյան ԶԼՄ-ների՝ Քանյե Ուեսթին կարող է ընդամենը մի քանի ամիս անց կանգնել ֆինանսական աղետի առջեւ։ Hypebae-ն գրում է, որ երաժիշտն ունի եկամտի ընդամենը հինգ աղբյուր, որոնցից չորսը կամ ամբողջությամբ փակվել են, կամ խիստ վտանգված են՝ կապված նրա հայտարարությունների հետ։
Թեեւ Ուեսթը մեծ կապիտալ ունի, սակայն նաեւ նրա ծախսերն են հսկայական։ Շուտով կարող են խնդիրներ առաջանալ, եթե նա չգտնի իրավիճակը փոխելու ճանապարհը։ Հայտնի է, որ վերջին տարիներին արտիստը գումար է վաստակել adidas-ի հետ համագործակցության, Gap-ի հետ գործարքի շնորհիվ, նոր երաժշտության վաճառքից եւ համերգներից։
Հիշեցնենք, որ Յեի համագործակցությունը գերմանական սպորտային ընկերության հետ գնահատվում էր 1,5 միլիարդ դոլար: Առանց դրա ռեփերի կարողությունը կարելի է գնահատել ընդամենը 400 մլն դոլար։ Քանյեն աշխատել է adidas-ի հետ 2013 թվականից։ Yeezy սպորտային կոշիկների հավաքածուն բրենդին բերեց տարեկան հասույթի մինչեւ 8%-ը: