Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, կազմել է 395.40 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.13 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 392.83 դրամ (նվազել է 0.60 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 456.73 դրամ (աճել է 0.45 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.41 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Երևանյան բանկերում դոլարը գնվում է 393-397 դրամով, վաճառվում է 400-405 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 384-389 դրամով, վաճառվում է 399-409 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 5.46-6.23 դրամով, վաճառվում է 6.40-6.70 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 396-397 դրամով, վաճառվում՝ 398-399 դրամով:
Եվրոն գնվում է 390-395 դրամով, վաճառվում է 401-402 դրամով:
Ռուբլին գնվում է 6.10-6.15 դրամով, վաճառվում է 6.25-6.30 դրամով: