Բայդենը շնորհավորել է Բրազիլիայի նոր նախագահին և համագործակցության հույս հայտնել
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Աշխատավորների կուսակցության թեկնածու Լուիս Ինասիու դա Սիլվային Բրազիլիայի պետության ղեկավարի՝ հոկտեմբերի 30-ին ավարտված ընտրություններում հաղթանակի առթիվ, նշելով, որ քվերակությունը եղել Է ազատ եւ արդար: Միացյալ Նահանգների ղեկավարի հայտարարությունը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Շնորհավորում եմ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային ազատ, արդար եւ վստահության արժանի ընտրությունների արդյունքներով որպես Բրազիլիայի հաջորդ նախագահ ընտրվելու առթիվ,- ասված Է փաստաթղթում:- Ես անհամբերությամբ եմ սպասում առաջկա ամիսներին եւ տարիներին մեր երկու երկրների միջեւ համագործակցության շարունակման համատեղ աշխատանքին»:
Հոկտեմբերի 30-ին Բրազիլիայում կայացել Է ընդհանուր ընտրությունների երկրորդ փուլը, որի ընթացքում քաղաքացիները քվեարկել են երկրի ապագա նախագահի եւ 12 նահանգների նահանգապետերի համար: Արձանագրությունների 99,38 տոկոսի մշակումը ցույց Է տվել, որ Աշխատավորների կուսակցության առաջնորդին պաշտպանել Է ընտրողների 50, 37 տոկոսը, մինչդեռ նրա պահպանողական մրցակից Ժայիր Բոլսոնարուին՝ 49,13 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: