Պակիստանում լրագրողը մահացել է, երբ նրան վրաերթի է ենթարկել երկրի նախկին վարչապետի մեքենան
Պակիստանցի կին լրագրողը մահացել է այն բանից հետո, երբ նրան վրաերթի է ենթարկել նախկին վարչապետ Իմրան Խանի ավտոմեքենան, «Shantnews»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Express Tribune թերթը:
Պարբերականի տվյալներով՝ լրագրողը լուսաբանել է Խանի կողմնակիցների երթը, որը շարժվում էր դեպի Իսլամաբադ։ Լրագրողին հրել են, և նա ընկել է մեքենայի անիվների տակ։
Միջադեպից հետո կուսակցության ղեկավարությունը դադարեցրել է երթը։ Խանը ցավակցություն է հայտնել կնոջ մահվան կապակցությամբ։
Պակիստանի ներկայիս վարչապետ Շահբազ Շարիֆը փոխհատուցում է խոստացել մահացածի ընտանիքին։