103-ամյա տղամարդը հայտնել է իր երկարակեցության գաղտնիքը
«Shantnews»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի 103-ամյա բնակիչը հերթական տարեդարձն է նշել և բացահայտել իր երկարակեցության գաղտնիքը, փոխանցում է Лента պարբերականը։
Ջո Ֆերերին, ով երկար տարիներ ապրել է Տեխաս նահանգի Բրայան քաղաքում, ծննդյան տարեդարձը նշել է հոկտեմբերի 22-ին: Հարազատներն ու ընկերները տղամարդու համար անակնկալ խնջույք են կազմակերպել, որին ներկա են գտնվել քաղաքապետ Էնդրյու Նելսոնը, Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը և վետերանների կազմակերպության ներկայացուցիչները։
Երբ Ֆերերիին հարցրել են իր երկարակեցության գաղտնիքի մասին, նա պատասխանել է.
«Ես պարզապես առողջ սնունդ եմ ուտում, լավ եմ քնում և չեմ խմում ալկոհոլ: Ես վաղուց հրաժարվել եմ դրանից: Եվ նաև չեմ ծխում»։
Նա նաև անվանել է երկարակեցության համար լավագույն նախաճաշը: Ամերիկացին կարծում է, որ նման պատկառելի տարիքի համար իրեն հիանալի է զգում, քանի որ ամեն առավոտ բեկոն ու ավոկադո է ուտում։
Բացի այդ, Ֆերերին հայտարարել է, որ լավ ֆիզիկական մարզավիճակում է, քանի որ շատ է զբոսնում իր շան հետ և սպորտով զբաղվում։