«Ինտեր»-ը հաղթել է «Սամպդորիա»-ին. Մխիթարյանը մասնակցել է ամբողջ խաղին
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Սամպդորիա»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միլանյան ակումբին հաջողվեց երեք անպատասխան գնդակ ուղարկել «Սամպդորիա»-ը դարպասը: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Ստեֆան դե Վրեյը, Նիկոլո Բարելան, Խոակին Կոռեան:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Այս տուրից հետո «Ինտեր»-ը սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 5-րդն է և ունի վաստակած 24 միավոր: