150 մարդ է մահացել Սեուլի գլխավոր փողոցներից մեկում. պատճառը հայտնի է
Սեուլի Իտեևոն շրջանում հոկտեմբերի 30-ի գիշերը տեղի ունեցած սարսափելի հրմշտոցի տխուր արդյունքների ամփոփումը շարունակվում է, հայտնում են կորեական ԶԼՄ-ները։
Առավոտյան ժամը 9-ին հրապարակված տվյալների համաձայն՝ զոհվել է 151 մարդ, վիրավորվել՝ 82-ը, այդ թվում՝ 19-ը՝ ծանր։ Զոհվածների թվում կա 19 օտարերկրացի, այդ թվում՝ Ուզբեկստանի, Իրանի, Չինաստանի և Նորվեգիայի քաղաքացիներ։ Ողբերգության զոհերի ընդհանուր թվի գրեթե երկու երրորդը կանայք էին, հիմնականում՝ երիտասարդներ, մինչև 30 տարեկան։
Ողբերգությունը տեղի է ունեցել Հելոուինի տոնի կապակցությամբ մարդկանց անսպասելիորեն մեծ թվի հետ կապված։