Կորել է հեռուստաաշտարակ. հայտարարվել է աշխարհի «ամենազանգվածային» գողությունը
Քաղաքում անհետացել է հեռուստաաշտարակը. «ռեկորդակիրներին» այդպես էլ չեն բռնել։
Եմենում 60 մետրանոց հեռահաղորդակցության աշտարակ են գողացել։ Տարածաշրջանային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հսկայական աշտարակը գիշերը լուռ թեքվել ու անհետացել է։
Անվտանգության տեսախցիկներ չեն տեղադրվել։ Թե ինչպես է կողոպտիչներին հաջողվել իրականացնել նման սխեման, մնում է առեղծված: Տարբերակ կա, որ այն շուռ են տվել, փռել գետնին, ապամոնտաժել ու մաս առ մաս տարել։
Քաղաքի բնակիչները վրդովված են այս իրադարձությունից, սակայն իրավիճակին հեգնանքով են մոտեցել։ Սոցցանցերում նրանք առաջարկել են գործը մտցնել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ գողություն։
Նշենք, որ «ռեկորդակիրներին» այդպես էլ չբռնեցին։ Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական ներկայացուցիչները չեն մեկնաբանել իրավիճակը և ցանկություն չեն հայտնել փաստաթղթավորել այս ռեկորդը։