Apple-ի ապագա ֆլագմանները կարող են կորցնել իրենց սովորական կոճակները
Հայտնի վերլուծաբան Մինգ-Չի Կուոն ասել է, որ Apple-ն ավելի համարձակ քայլ կանի, քան iPhone 7-ի 3,5 մմ վարդակից հրաժարվելը:
Կուոն կարծում է, որ նոր iPhone-ները կփոխեն միացման և ձայնի կոճակները։ Դրանք կդադարեն լինել մեխանիկական և կդառնան զգայական։ Ամեն ինչ կաշխատի այնպես, ինչպես AirPods Pro-ում: Կլինեն հատուկ հարթակներ, որոնք պետք է ուժեղ սեղմվեն։
Որպեսզի օգտատերն իմանա, որ կոճակը հաջողությամբ սեղմվել է, սմարթֆոնը մի փոքր կթրթռա։
Այս լուծումը կբարելավի սմարթֆոնի ջրակայունությունը, քանի որ լրացուցիչ բացեր չեն լինի։ Ավելի վաղ ԵՄ-ն վերջնականապես հաստատել էր սմարթֆոնների լիցքավորման միասնական պորտը։
Դրանից հետո Apple-ը պաշտոնապես հաստատեց USB-C-ի առկայությունը ապագա iPhone-ներում։