Չելսին խոշոր հաշվով պարտվեց արտագնա խաղում, Տոտենհեմը կամային հաղթանակ տարավ
ԱՊԼ 14-րդ տուրում «Չելսին» արտագնա խաղում 1:4 հաշվով պարտվեց «Բրայթոնին»:
Լոնդոնյան թիմի միակ գոլը խփեց Կեյ Հավերցը:
Այս խաղից հետո «Չելսին» 21 միավորով 5-րդն է:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց «Բորնմուտին»: 0:2 հաշվով պարտվելուց հետո հյուրերի կազմում գոլ խփեցին Սեսեգնոնը, Դեվիսն ու Բենտակուրը:
Այս հաղթանակից հետո «Տոտենհեմը» 26 միավորով 3-րդն է: