Բուզովան մեկնել է Դոնբաս
Ամվրոսիևսկի շրջանի վարչակազմի ղեկավար Իգոր Բիզովը հայտնել է հեռուստահաղորդավարուհի, երգչուհի Օլգա Բուզովայի՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն ժամանման մանրամասները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ռուս աստղը Համառուսաստանյան ժողովրդական ճակատի (ՀԺՃ) ներկայացուցիչների հետ մարդասիրական օգնության խմբաքանակ է հասցրել Ամվրոսիևկային։ «Օլգան, ՀԺՃ-ի հետ միասին, այժմ մարդասիրական օգնություն է բեռնաթափում Ամվրոսիևկայում», - մանրամասնել է Բիզովը:
Նշվում է, որ հեռուստահաղորդավարուհին մասնակցում է «Առողջ Հայրենիք» հիմնադրամի մարդասիրական ակցիային։ Հրապարակված կադրերում նա օգնում է բեռնաթափել տուփերը, ինչպես նաև զրուցում է լրագրողների և տեղացիների հետ։ «Մինչ ինչ-որ մեկը խոսում է, ես անում եմ», - ասել է Բուզովան: