Սարսափելի կադրեր Սեուլից. ավելի քան 50 մարդ մահացել է Հելոուինի երեկույթի ժամանակ (տեսանյութ)
ՔաղաքականՀարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում ավելի քան 50 մարդ է մահացել Հելոուինի տոնակատարության ժամանակ։ Այս մասին տեղեկությունը հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Սոցցանցերում հայտնվել է տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես են մարդիկ պառկած իրար վրա՝ առանց կենդանության նշանների։ Ներկաները փորձում են դուրս հանել նրանց։
Նշվում է, որ երբ 100 հազարանոց ամբոխը դուրս է եկել հրապարակ՝ տոնելու Հելոուինը, մարդիկ զանգվածաբար սկսել են շնչահեղձ լինել հրմշտոցի մեջ։ Ավելի քան ութսուն մարդ ունեցել է շնչառական խնդիրներ, նրանցից 50-ի սիրոտը կանգնել է: Դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները։