Թուրքական դիվանագիտության հերթական ցավալի հաղթանակը՝ մեր մեծախոսության ֆոնին. Գևորգ Դանիելյան
Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է.
«Թուրքական դիվանագիտության հերթական ցավալի հաղթանակը՝ մեր մեծախոսության ֆոնին. այս փուլում արդեն օրակարգից իսպառ հանվել է մեծ թուրանի խոչընդոտ՝ հենց Հայաստանով թուրքիան ադրբեջանին «անարգել» կապող ճանապարհի լինել֊չլինելու հարցը, և օրակարգային նյութ է թելադրվել թուրքի համար երրորդական մի հարց՝ ո՞ր տարբերակով դա կարվի։ Հընթացս, որպեսզի հանկարծ չփորձեն իբր վերհիշել ու «դիմակայել», տարբերակները փոխկապակցում են Արցախի ճակատագիրը կամ անհույս մոռանալու, կամ անորոշ ժամանակով ու անորոշ հեռանկարով հետաձգելու հետ։
Այս ամենի համատեքստում «խաղաղությունը» միակ եզրույթն է, որը բացարձակապես կապ չունի ներկա և ապագա զարգացումների հետ, այն կոչված է սոսկ ստեղծելու փնթի շղարժ...»։