Չկա Հայաստան առանց Արցախ. Ավետիք Իշխանյան
Արցախը պետք է համոզված լինի, որ Հայաստանում ժողովրդի գերակշիռ մասն իր հետ է և որ ողորմելի քպ-ականների Արցախը վաճառելու ծրագիրը ձախողվելու է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«ՉԿԱ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԱՆՑ ԱՐՑԱԽ
Վաղը՝ հոկտեմբերի 30-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի կունենա հանրահավաք, ի պաշտպանություն Արցախի անկախության։ Չգիտեմ, թե այս մասին ինչ են մտածում Հայաստանի ընդդիմադիրները։ Առայժմ չկա որևէ հայտարարություն։ Համոզված եմ, որ Հայաստանում նույն ժամին նույնպես պետք է ժողովուրդը ոտքի կանգներ, որպես համերաշխություն Արցախի մեր հայրենակիցներին։ Արցախը պետք է համոզված լինի, որ Հայաստանում ժողովրդի գերակշիռ մասն իր հետ է և որ ողորմելի քպ-ականների Արցախը վաճառելու ծրագիրը ձախողվելու է։ Եվ վերջապես հասկանանք ևս մեկ անգամ՝ ՉԿԱ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԱՆՑ ԱՐՑԱԽ»,- գրել է նա։