Ռուբինյանը եւ Կլաարը տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր են քննարկել
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
Ազգային ժողովի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Ռուբինյանը զրուցակցին ներկայացրել է կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը։
Հանդիպմանը քննարկվել են նաեւ տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր։