Հայկական կողմը դեռևս բացատրություն չի տվել Զատուլինի և Սիմոնյանի հարցով. Կոպիրկին. Sputnik Արմենիա
Հայկական կողմը դեռևս բացատրություն չի տվել ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելելու վերաբերյալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մենք պաշտոնապես պարզաբանումներ ենք խնդրել այս իրավիճակի վերաբերյալ։ Պատասխան դեռ չկա»,–ասել է դեսպանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Կոնստանտին Զատուլինը նամակ էր ստացել ՀՀ ԱԺ–ից, որով նրան տեղեկացրել էին, որ իր մուտքը Հայաստանի Հանրապետություն անցանկալի է։ Զատուլինը պետք է հոկտեմբերի 28-ին Հայաստան գար` մասնակցելու իր հիմնադրած «Լազարևյան ակումբի» նիստին։
Դրանից հետո Մարգարիտա Սիմոնյանն էր հայտարարել, որ իրեն նույնպես արգելել են Հայաստան մուտք գործել։
Հոկտեմբերի 27–ին ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զապարովան հայտարարեց, որ Մոսկվան Երևանից պարզաբանում է պահանջել Հայաստան Զատուլինի մուտքն արգելելու վերաբերյալ։