Այնպիսի զգացում ունեմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» վերադարձել է. Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հիացած է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղով։
«Ես այնպիսի զգացում ունեմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» վերադարձել է։ Վերջապես թիմը արթնանում է։ Ես տեսել եմ «Շերիֆի» հետ խաղը (3:0) և «Չելսիի» հետ առաջին խաղակեսը (1:1): Եվ ինձ դուր է գալիս այն, ինչ հիմա կատարվում է նրանց թիմում։
Սակայն մրցաշրջանի ընթացքում նման թիմեր շատ կլինեն։ Այդ իսկ պատճառով՝ անհրաժեշտ է առավելագույնը տալ Չեմպիոնների լիգա մտնելու և տիտղոսի համար պայքարելու համար»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է BBC-ն։