5-ամյա հաջորդ ցիկլում ուսուցիչը պիտի ստանա այնքան աշխատավարձ, որքան այսօր ստանում է նախարարը. վարչապետ
Ես չեմ վարանի պնդել, որ մեր խնդիրն է հնգամյա հաջորդ ցիկլում Հայաստանի ուսուցիչների աշխատավարձերը հասցնել նախարարական մակարդակի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բարեփոխումների 5 տարվա արդյունքներով, մեկ լիարժեք դրույքով աշխատող ուսուցիչը պիտի ստանա այնքան աշխատավարձ, որքան ստանում է նախարարը այսօր ՀՀ-ում: Սա ամենակարեւոր ներդրումն է Հայաստանի ապագայի»,-ասաց նա: