Երևան, 30.Նոյեմբեր.2024, 00:00 |
Բայրամյանը նշել է, թե դեռ որքան է պատրաստվում... Մակրոնը ստուգել է հրդեհից հետո Փարիզի Աստվածա... Կարևոր․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել «ՎԱԶ 2121»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ բժի... Բողոքի ակցիաները Վրաստանում վերսկսվել են Պայթյուն-հրդեհի հետևանքով տուժածը վերակենդանա... Կդադարեցվի Մեծամորի բժշկական կենտրոնի վիրաբու... Քանի արցախցի է ստացել ՀՀ քաղաքացիություն Վանաձորի գազալցակայանի պայթյունի հետևանքով մե... «Սիհասինը» ներկայացրել է հայկական ժողովրդական... Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բախվել է երկա... Ավինյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խո... Ձնամաքրման աշխատանքներ՝ մարտական հենակետերում... Ես չեմ կարող հարգել Ռեալի այդ որոշումը․ Ռոդրի... ԵԽԽՎ Կիպրոսի պատվիրակությունը կժամանի Հայաստա... Կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առ... Պայթյուն` Վանաձորի գազալցակայաններից մեկում ՏԿԵ նախարարին են ներկայացվել աղետից հետո վնաս... Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոց... ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է Հայաստանի պետական ջ... Հովհաննիսյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են... Փաշինյանը ԱԺ-ում է. հանդիպել է ՔՊ-ականների հե... Ի՞նչ է դելիրիումը Հայաստանը ԵԱՏՄ շուկայում կազատվի կարագի ներմո... Քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորա... Փոխվարչապետ Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է... Գյումրու շուկայից առգրավվել է 15 կգ սիգ Մենք ամուսնացած չենք, ուղղակի շատ լավ ընկերնե... Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայ... 173 մլն դրամի վատնում. սնանկության էլեկտրոնայ... Դավիթ Խուդաթյանը Լոռիում ծանոթացել է աղետի հե... Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին Վարչապետը աշխատակազմին է ներկայացրել ՔԿ նորան... ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները ... Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կ... Կոպիրկինը Սուրեն Պապիկյանին է ներկայացրել ՌԴ ... Ջասթին Սունը կերել է պատին փակցված բանանը, որ... Սպասվում է առանց տեղումների եղանակ Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեո... ՊԵԿ պատվիրակությունը Ղազախստանում մասնակցել է... Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժ... Փաշինյանը Զարեհ Սինանյանին 20 օրով գործուղում... Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույ... ՀՀ նախագահն ու Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հ... Կառավարությունը հաստատել է ԵԱՏՄ-ից ներմուծվող... ՔՊ-ական պատգամավորները հերթական SMS-ն են ստաց... Մոսկվայում անցկացված կոնֆերանսին քննարկվել է ... Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ-ԵՄ գ... Հայտնի է՝ որ ակումբը կարող է գլխավորել Զինեդի... Ընկերս հանկարծակի է գալու․ Աղազարյանը՝ առաջիկ... Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբ... Անհրաժեշտ է ստեղծել միջավայր, որտեղ կանայք կս... Մեսսին պատմել է Բարսելոնայի հետ կապված իր լավ... Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հե... ՔԿՀ-ների ազատազրկված անձանց համար կազմակերպվե... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Իրանական բեռնատարը կոտրել է գազատար խողովակնե... Հանդիպակաց երթևեկելի գոտիով վարող MAN ավտոբու... Նեթանյահուն սպառնում է պատերազմով, եթե «Հեզբո... Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել... 23 փաթեթ մարիխուանա՝ իրացման նպատակով․ ևս մեկ... Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան ... Մեկ օրում արձանագրվել է 16 պատահար․ 20 մարդ ... ՀՀ-ն գտնվում է յուրովի խաչմերուկում. Միրզոյան... ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Իտալիայում քննարկել է... Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույններ... Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջ... ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ... Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում Իռլանդիայում արտահերթ ընտրություններ են անցկա... ՄԻՊ-ը ընդունել է Գերմանիայի միջազգային համագո... Գեղանիստ գյուղում տուն է այրվել «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի ... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 37 ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ի համար Թբիլիսիում ցուցարարների և իրավապահների միջև բ... Լույս չի լինի. հասցեներ Վրաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ է ... Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարք... ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցեն... Շոուներով հանրությանը զբաղեցնելու գործը միակ ... Ինչո՞ւ է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․... Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստա... ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա... ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթո... Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտ... Ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն ... «Սառցե դարաշրջանը» շարունակություն կունենա Էներգետիկները՝ սպառնալիք երեխաների առողջությա... Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավան... «Նոա»-ի գլխավոր մարզիչը «Վիկինգուր»-ի հետ ոչ-... ՀՀ-ում պատրաստվում են թուրքական պահանջով կրճա... «The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է ... Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը ... Հունգարիայում կբացվի Հայաստանի Հանրապետության... Հայտնի է՝ երբ Ֆլորենտինո Պերեսը կորոշի Անչելո... Արզաքանցյանը զանգեց Սուրենին, ասաց՝ քո ընկերո... «Նոա»-ն Երևանում չհաղթեց «Վիկինգուր»-ին Իսրայելն ու «Հըզբոլլահը» միմյանց մեղադրել են ...

Արամ Հարությունյանի նախկին վարորդն ու եղբայրը տիրանում են ուրիշների հողերին․ ձկնաբուծարան են կառուցում. Hetq.am

Ադրբեջանական զինված ուժերի սեպտեմբերյան հարձակման օրերին «Հետքի» ընթերցողներից տեսանյութեր ստացանք (հավանաբար ձկնաբուծարանի աշխատակիցներից)։ Դրանցում երևում էին Արարատյան դաշտում խորքային հորի փորման աշխատանքներ։ Խնդիրը հետևյալն էր՝ արդյոք օրինական է հորատման աշխատանքը։ Այն, ինչ կպարզվեր մեր ուսումնասիրությամբ, մեր մտքով էլ չէր անցնում։

Մեզ ուղարկված տեսանյութերն ունեին ուղեկցող հաղորդագրություններ, որտեղ նշված էր, որ հորատման աշխատանքներն իրականացվում են Արարատի մարզի Հայանիստ և Դարբնիկ գյուղերի միջնամասում։ Այցելեցինք նշված գյուղեր, տեղորոշում իրականացրինք և պարզվեց, որ հորատման աշխատանքներն ընթանում են «Սամվել Լաբլաջյան» ԱՁ-ի ձկնաբուծարանում։ Սամվել Լաբլաջյան անուն, ազգանունն արդեն որոշակի կասկած հարուցեց, քանի որ Սամվել Լաբլաջյանը Բնապահպանության նախկին նախարար, հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանի վարորդն էր։

Սամվել Լաբլաջյանի եղբայրը՝ Արմեն Լաբլաջյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ենթակայությամբ գործող Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետն է։ Արմեն Լաբլաջյանը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց 2015 թ․-ին։ Երբ Բնապահպանության նախարարությունում պաշտոն էր զբաղեցնում, Ոստիկանությունը նրան ձերբակալեց կաշառք ստանալու կասկածանքով։ Հետագայում դատավոր Հովհաննես Ավագյանը Լաբլաջյանին անմեղ է ճանաչել, իսկ 2017 թ․-ին նշանակվել և մինչ օրս զբաղեցնում է Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի պաշտոնը։

Սամվել Լաբլաջյանը հայտնի է որպես նախկին նախարար Արամ Հարությունյանի նախկին վարորդ, բայց պարզվում է, որ նա 2007-2008 թթ զբաղեցրել է նույն նախարարության փորձագետ-խորհրդատուի պաշտոն։ Այնուհետև 6 տարի աշխատել է Բնապահպանության նախարարության արխիվացման բաժնում որպես օգնական։

Վերադառնանք ձկնաբուծարան։ Արբանյակից արված լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2018 թ․-ի ապրիլ ամսվա դրությամբ ձկնաբուծարանը մոտ 5 հեկտար տարածք է զբաղեցնում։ Արդեն մայիս ամսին, երբ Հայաստանի կառավարման համակարգում քաոս էր, ձկնաբուծարանը «սկսում է ընդարձակվել»։

Ձկնաբուծարանի աճը՝ ըստ տարիների

2018 թ․-ի հուլիսին ձկնաբուծարանի արևմտյան և հյուսիսային հատվածների հողակտորների տեսքը փոխվում է (հողային լայնածավալ աշխատանքներ են իրականացվում)։ Իսկ մեկ տարի անց` 2019 թ․-ին, ձկնաբուծարանի տարածքը կրկնապատկվում է և դառնում մոտ 11 հեկտար։ Հաջորդ քաոսային իրավիճակը 2020 թ․-ի պատերազմն էր։ Արբանյակից արված լուսանկարներն այստեղ էլ ցույց են տալիս, որ պատերազմի ժամանակ ձկնաբուծարանը մի «փոքր» էլ է մեծանում։ Այս անգամ ևս 2 հեկտար հողատարածք է վերածվում ձկնաբուծարանի։

2022 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ ձկնաբուծարանի ընդհանուր տարածքը կազմում է մոտ 13 հա։

Ձկնաբուծարանը փաստաթղթերով գյուղատնտեսական հող է

Ձկնաբուծարանի տարածքի միայն 1.1 հեկտարն է, որ Կադաստրի կոմիտեում գրանցված է որպես ձկնաբուծարան։ Այն պատկանում է Սամվել Լաբլաջյանին։ Ձկնաբուծարանի մյուս և հիմնական մասում կա 32 առանձին գույք։ Դրանք բոլորը գյուղատնտեսական նշանակության վարելահողեր են։ Այդ հողատարածքների մեծ մասը պատկանում է տարբեր քաղաքացիների (15 ընտանիքի)։ Կան հողատարածքներ, որոնք ունենք մի քանի համասեփականատեր (իրենց ընտանիքի անդամների անուններով)։ Այս հողակտորների սեփականատերերի ցանկում կա նաև Սամվել Լաբլաջյանի անուն, ազգանունը։ Նույն ցանկում կրկնվող մեկ այլ անուն էլ կա՝ Սոնա Նիկոլյան։ Նա էլ Արմեն Լաբլաջյանի կինն է։

Սա դեռ ամենը չէ։ Ձկնաբուծարանը, որի տարածքի իրական սեփականատերերն այլ անձինք են, ամբողջությամբ ընդգրկված է մի ցանկապատի մեջ։ Ցանկապատի ներսում է հայտնվել նաև Մասիս համայնքին պատկանող դաշտամիջյան ճանապարհը։

Սամվել Լաբլաջյանն ընդդեմ քաղաքացիների

Ուրիշ քաղաքացիների հողերը ձկնաբուծարանի վերածելուց հետո Սամվել Լաբլաջյանը տասնյակ դատական հայցեր է ներկայացրել այդ հողատարածքների սեփականատերերի դեմ։ Նա դատարանից պահանջել է տիրազուրկ ճանաչել հողերը և դրանք համարել իր սեփականությունը։ Այժմ դատական տեղեկատվական համակարգում մի քանի տասնյակ գործեր կան, որոնց մի մասը 2018 թ․-ին են մուտք եղել դատարան, մյուսները՝ հաջորդող տարիներին: Սամվել Լաբլաջյանը շարունակել է դատարան դիմել նաև 2022 թ․-ին։ Պահանջը նույնն է՝ տիրազուրկ ճանաչել հողերը և գրանցել սեփականության իր իրավունքը։ Կան դեպքեր, երբ Հայաստանի դատարանները բավարարել են նրա հայցերը և քաղաքացիներին զրկել սեփականությունից։

Ուշագրավ է, որ դեռևս 2019 թ․-ին քաղաքացիներից հողատարածքները վերցնելու գործընթաց էր նախաձեռնել նաև Հայանիստ համայնքը։ Հողատարածքների մեջ կային նաև այս ձկնաբուծարանի տարածքում գտնվող հողեր։ Հետագայում, սակայն, Հայանիստ համայնքը հրաժարվել է բոլոր հայցերից։ Կարելի է ենթադրել, որ համայնքը հրաժարվել է այդ հայցերից՝ հօգուտ Լաբլաջյանների։

Խորքային հորի հետքերով

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանից գրավոր հետաքրքրվեցին, թե երբևէ ստուգում արվե՞լ է «Սամվել Լաբլաջյան» ԱՁ-ի ձկնաբուծարանում։ Հայտնել և ապա հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք օրինական է հորատման աշխատանքը։ Տեսչական մարմինը, որտեղ կարևոր պաշտոն է զբաղեցնում Սամվել Լաբլաջյանի եղբայրը՝ Արմեն Լաբլաջյանը, փորձեց ցույց տալ, թե իբր հավատարիմ է օրենքով իրեն վերապահված լիազորությանը։

Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետ Արթուր Նազարյանը մեզ գրավոր հայտնեց, որ նշված ձկնաբուծարանում ստուգում չեն իրականացրել։ Բայց Տեսչական մարմինը մեր հայտնած տեղեկատվության հիման վրա վարչական վարույթ է իրականացրել և պարզել․ ««Սամվել Լաբլաջյան» ԱՁ-ի մոտ կատարվել է հորատում՝ հետագայում շանթարգելման կայան կառուցելու նպատակով»։ Այս պատասխանը համոզիչ կթվար, եթե հորատման աշխատանքներն իրականացված չլինեին գիշերային ժամերին, պատերազմական օրերին, և մենք տարածքում անօդաչու սարքով խողովակների կուտակումը տեսած չլինեինք։ Բացի այդ, ուսումնասիրելով շանթարգելման կայանների կառուցման ինժեներական լուծումները՝ պարզվում է, որ նման կայաններ կառուցելու համար հորատման անհրաժեշտություն չկա։

Մի վարույթ էլ երևի անհրաժեշտ է իրականացնել՝ հասկանալու, թե Տեսչական մարմնի աշխատակիցները ինչպես են իրականացնում վարույթները, բայց, հավանաբար, քրեական վարույթ է պետք դրա համար։

Շրջակա միջավայրի նախարարության տվյալներով՝ «Սամվել Լաբլաջյան» ԱՁ-ին խորքային հորով ջրօգտագործման թույլտվություն է տրվել 2016 թ․-ին։ 4 խորքային հորից ձկնաբուծարանի գործունեության համար ԱՁ-ն կարող էր ջրառ իրականացնել մինչև 2022 թ․-ի սեպտեմբերի 23-ը։ Նախարարությունից հայտնեցին, որ ստացել են ջրօգտագործման թույլտվությունները երկարացնելու հայտ, որը դեռ քննարկման փուլում է։

Հարց առաջացավ՝ արդյոք գործող 4 խորքային հորը գտնվում է հենց Լաբլաջյանի՞ն պատկանող հողատարածքների վրա և արդյոք դրանցով իրականացվող ջրառը բավարա՞ր է ամբողջ ձկնաբուծարանը բնականոն շահագործելու համար։

Այդ նպատակով ցանկացանք պարզել, թե կոնկրետ ի՞նչ հողատարածքների վրայից է իրականացվում ջրառը (այսինքն՝ կոնկրետ որտեղ են խորքային հորը ծակել), ինչպես նաև տեսնել ջրօգտագործման թույլտվությունը։ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն անձնական տվյալների և այլ պատճառաբանությամբ հրաժարվեց տրամադրել հայցվող տեղեկատվությունը։ Փոխնախարարի պատասխանի իրավաչափությանը դեռ կանդրադառնանք։

Փորձեցինք Մասիսի քաղաքապետարանից պարզել, թե ինչպե՞ս է ստացվել, որ համայնքին պատկանող դաշտամիջյան ճանապարհը դարձել է ձկնաբուծարան, ինչպե՞ս է գյուղատնտեսական հողը դարձել ձկնաբուծարան։ Մեր այս հարցերին պատասխանելու համար Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը լրացուցիչ ժամանակ է խնդրել։ Միևնույն ժամանակ նշել է, որ Մասիս համայնքի խոշորանալուց հետո պարզվել է, որ Մասիս քաղաքին միացող գյուղերի տարածքներում բազմաթիվ ձկնաբուծարաններ կան, որոնք ինքնակամ են կառուցվել։ Դրանց վերաբերյալ Մասիսի համայնքապետարանում, ըստ Դավիթ Համբարձումյանի, վարչական վարույթներ են նախաձեռնվել։

Գլխավոր դատախազությունում էլ տվյալներ չկան այն մասին, որ Լաբլաջյան եղբայրները Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի հետ փոխկապակցված են։ Մեզ են առաջարկում նման տվյալներ ունենալու դեպքում, դրանք փոխանցել դատախազությանը։ «Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Արամ Հարությունյանին պատկանող գույքի նկատմամբ իրականացված ուսումնասիրության արդյունքներով տվյալներ ձեռք չեն բերվել այն մասին, որ Արամ Հարությունյանի նախկին վարորդ Սամվել Լաբլաջյանը և նրա եղբայր Արմեն Լաբլաջյանը հանդիսանում են Արամ Հարությունյանի հետ փոխկապակցված անձինք։ Հետևաբար, նրանց անվամբ հաշվառված գույքերը Արամ Հարությունյանին պատկանելու վերաբերյալ հավաստի տվյալներ ունենալու դեպքում դրանք կարող եք փոխանցել ՀՀ գլխավոր դատախազություն»,- գրավոր փոխացել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման գործերով վարչության պետ Սիրո Ամիրխանյանը։

Ի դեպ, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հունիս ամսվա որոշմամբ օրինականացվել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Լաբլաջյան եղբայրներին պատկանող հողամասում ապօրինի կառուցած 506 քմ մակերեսով տունը։

Արմեն Լաբլաջյանը չցանկացավ մեր հարցերին պատասխանել։

«Հետքն» այս պատմությանն առաջիկայում կրկին կանդրադառնա՝ նոր մանրամասներ ներկայացնելով Լաբլաջյան եղբայրների՝ ձկնաբուծական տնտեսության զարգացման պատմությունից։

 

Բայրամյանը նշել է, թե դեռ որքան է պատրաստվում... Մակրոնը ստուգել է հրդեհից հետո Փարիզի Աստվածա... Կարևոր․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել «ՎԱԶ 2121»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ բժի... Բողոքի ակցիաները Վրաստանում վերսկսվել են Պայթյուն-հրդեհի հետևանքով տուժածը վերակենդանա... Կդադարեցվի Մեծամորի բժշկական կենտրոնի վիրաբու... Քանի արցախցի է ստացել ՀՀ քաղաքացիություն Վանաձորի գազալցակայանի պայթյունի հետևանքով մե... «Սիհասինը» ներկայացրել է հայկական ժողովրդական... Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բախվել է երկա... Ավինյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խո... Ձնամաքրման աշխատանքներ՝ մարտական հենակետերում... Ես չեմ կարող հարգել Ռեալի այդ որոշումը․ Ռոդրի... ԵԽԽՎ Կիպրոսի պատվիրակությունը կժամանի Հայաստա... Կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առ... Պայթյուն` Վանաձորի գազալցակայաններից մեկում ՏԿԵ նախարարին են ներկայացվել աղետից հետո վնաս... Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոց... ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է Հայաստանի պետական ջ... Հովհաննիսյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են... Փաշինյանը ԱԺ-ում է. հանդիպել է ՔՊ-ականների հե... Ի՞նչ է դելիրիումը Հայաստանը ԵԱՏՄ շուկայում կազատվի կարագի ներմո... Քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորա... Փոխվարչապետ Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է... Գյումրու շուկայից առգրավվել է 15 կգ սիգ Մենք ամուսնացած չենք, ուղղակի շատ լավ ընկերնե... Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայ... 173 մլն դրամի վատնում. սնանկության էլեկտրոնայ... Դավիթ Խուդաթյանը Լոռիում ծանոթացել է աղետի հե... Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին Վարչապետը աշխատակազմին է ներկայացրել ՔԿ նորան... ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները ... Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կ... Կոպիրկինը Սուրեն Պապիկյանին է ներկայացրել ՌԴ ... Ջասթին Սունը կերել է պատին փակցված բանանը, որ... Սպասվում է առանց տեղումների եղանակ Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեո... ՊԵԿ պատվիրակությունը Ղազախստանում մասնակցել է... Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժ... Փաշինյանը Զարեհ Սինանյանին 20 օրով գործուղում... Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույ... ՀՀ նախագահն ու Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հ... Կառավարությունը հաստատել է ԵԱՏՄ-ից ներմուծվող... ՔՊ-ական պատգամավորները հերթական SMS-ն են ստաց... Մոսկվայում անցկացված կոնֆերանսին քննարկվել է ... Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ-ԵՄ գ... Հայտնի է՝ որ ակումբը կարող է գլխավորել Զինեդի... Ընկերս հանկարծակի է գալու․ Աղազարյանը՝ առաջիկ... Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբ... Անհրաժեշտ է ստեղծել միջավայր, որտեղ կանայք կս... Մեսսին պատմել է Բարսելոնայի հետ կապված իր լավ... Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հե... ՔԿՀ-ների ազատազրկված անձանց համար կազմակերպվե... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Իրանական բեռնատարը կոտրել է գազատար խողովակնե... Հանդիպակաց երթևեկելի գոտիով վարող MAN ավտոբու... Նեթանյահուն սպառնում է պատերազմով, եթե «Հեզբո... Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել... 23 փաթեթ մարիխուանա՝ իրացման նպատակով․ ևս մեկ... Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան ... Մեկ օրում արձանագրվել է 16 պատահար․ 20 մարդ ... ՀՀ-ն գտնվում է յուրովի խաչմերուկում. Միրզոյան... ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Իտալիայում քննարկել է... Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույններ... Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջ... ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ... Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում Իռլանդիայում արտահերթ ընտրություններ են անցկա... ՄԻՊ-ը ընդունել է Գերմանիայի միջազգային համագո... Գեղանիստ գյուղում տուն է այրվել «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի ... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 37 ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ի համար Թբիլիսիում ցուցարարների և իրավապահների միջև բ... Լույս չի լինի. հասցեներ Վրաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ է ... Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարք... ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցեն... Շոուներով հանրությանը զբաղեցնելու գործը միակ ... Ինչո՞ւ է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․... Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստա... ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա... ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթո... Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտ... Ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն ... «Սառցե դարաշրջանը» շարունակություն կունենա Էներգետիկները՝ սպառնալիք երեխաների առողջությա... Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավան... «Նոա»-ի գլխավոր մարզիչը «Վիկինգուր»-ի հետ ոչ-... ՀՀ-ում պատրաստվում են թուրքական պահանջով կրճա... «The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է ... Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը ... Հունգարիայում կբացվի Հայաստանի Հանրապետության... Հայտնի է՝ երբ Ֆլորենտինո Պերեսը կորոշի Անչելո... Արզաքանցյանը զանգեց Սուրենին, ասաց՝ քո ընկերո... «Նոա»-ն Երևանում չհաղթեց «Վիկինգուր»-ին Իսրայելն ու «Հըզբոլլահը» միմյանց մեղադրել են ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan