Գիտնականները բույսերի աճը արագացնելու համար թաղանթ են մշակել
Քիմիկոսները հատուկ պոլիմերից թաղանթ են ստեղծել, որը նպաստում է բույսերի աճին։ Այս մասին հոդված է հրապարակվել Scientific Reports-ում։
Մշակման հեղինակները Հոկայդոյի համալսարանի քիմիական ռեակցիաների նախագծման եւ հայտնաբերման ինստիտուտի գիտնականներն են: Այն հիմնված է եվրոպիում նյութի վրա եւ նախատեսված է ուլտրամանուշակագույն ճառագայթումը կարմիրի վերածելու նպատակով, ինչի համար այն պարունակում է ֆոսֆոր, որը կլանում է սպեկտրի ուլտրամանուշակագույն մասի էներգիան եւ արձակում է ինֆրակարմիր: Բացի այդ, թաղանթը թափանցիկ է օպտիկական տիրույթում, չի խանգարում բույսերին լույս կլանել, ուստի այն կարող է օգտագործվել որպես ջերմոցների համար նյութ:
Կարմիր լույսը օգտակար է բույսերի աճի համար, քանի որ այն ներծծվում է քլորոֆիլային պիգմենտներով, որոնք սկսում են ֆոտոսինթեզի բնական գործընթացները: Ամռանը, երբ օրերը երկար են, եւ արեգակնային ճառագայթումը բավականին ուժեղ է, թաղանթն օգտագործելիս էական տարբերություն չի նկատվել։ Այնուամենայնիվ, ձմռանը նոր նյութով 63 օր աճեցրած բույսերը 1,2 անգամ ավելի արագ են բարձրացել եւ 1,4 անգամ ավելի ծանր են եղել։
Հեղինակների կարծիքով՝ այս նյութը կարող է կիսով չափ կրճատել սածիլների արտադրության ժամանակը՝ երկու տարուց մինչեւ մեկ տարի։