Նորվեգիայի ափերից մեկում մի տղա պատահմամբ վիկինգների փայտե թաս է հայտնաբերել
Նորվեգիայի Գլոմմա գետի լողափում 10-ամյա տղան պատահաբար գտել է վիկինգների ժամանակաշրջանի փայտե աման։ Գիտնականների կարծիքով՝ գտածոն եզակի նաեւ նրանով, որ պատկանել է աղքատ մարդու, հայտնում է Ancient Origins պորտալը։
Էրիկ Բրիսկերուդը հոր հետ Գլոմմա գետի լողափով քայլելիս պատահաբար տեսել է ավազի միջից դուրս ցցված փայտի կտոր եւ հոր հետ սկսել է փորել։
Չնայած հոր թերահավատությանը, ով որոշել էր, որ սա սովորական հին աման է, տղան պնդել է մասնագետների հետ կապ հաստատել։ Նրանք գտածոն ուղարկել են տեղի Ինլանդետ շրջանի խորհուրդ, իսկ փորձագետներն իրենց հերթին գտածոյի մի փոքրիկ հատված ուղարկել են Ֆլորիդա՝ պարզելու գտածոյի արտադրության ժամանակաշրջանը:
Պարզվել է, որ թասը պատկանում է ուշ վիկինգների դարաշրջանին եւ հազար տարվա հնության է։
Հնագետ Միլդրի Էն Էյդեն ասել է, որ գտածոն բացառիկ կարեւորություն ունի, քանի որ նախկինում Նորվեգիայում նման հին փայտամշակման մուշներից միայն բեկորներ են հայտնաբերվել:
«Սա բացառիկ արտեֆակտ է։ Մեզ հայտնի չեն փայտե ամբողջական գտածոյի մասին տեղեկություններ»,- ասել է հետազոտողը։
Գտածոն ավելի ուշագրավ է դարձնում այն փաստը, որ դա ընդամենը կոպիտ փորված առարկա է, որն ակնհայտորեն որեւէ հարուստ եւ հզոր մարդու չի պատկանել:
«Հազվադեպ կարելի է գտնել իրեր, որոնք պատկանել են վիկինգների դարաշրջանի սովորական մարդկանց։ Սա ակնհայտորեն դեկորատիվ իր չէ, այն ակտիվորեն օգտագործվել է»,- նշել է Էն Էյդեն։
Մասնագետը հայտնել է նաեւ, որ ամանի անվտանգությունը պայմանավորված է Գլոմմա ավազի մեջ թթվածնի ցածր պարունակությամբ։ Հենց այս փաստն է ապահովել գտածոյի լավ պահպանումը։ Իր հատկություններով գետի ավազը ճահիճ է հիշեցնում, որում, ինչպես գիտեք, լավագույնս պահպանված են արտեֆակտները։ Հետազոտողը նաեւ ասել է, որ այն, ամենայն հավանականությամբ, գետի հոսանքն է լողափ տարվել։ Սա նշանակում է, որ այս վայրում այլ արտեֆակտների հայտնաբերումը քիչ հավանական է։
Այժմ եզակի գտածոն ուղարկվել է Օսլոյի մշակութային պատմության թանգարան, որտեղ էլ կպահպանվի: