Թրամփը հայտարարել է, որ կմնա Truth սոցցանցում և հաջողություն է մաղթել Մասկին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է մնալ իր հիմնադրած Truth Social սոցիալական ցանցում, ինչպես նաև հաջողություն է մաղթել ամերիկացի միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկին, ով ավարտեց Twitter սոցիալական ցանցի գնումը։
«Ես մնում եմ Truth-ում: Ես այն ավելի շատ եմ սիրում, ինձ դուր է գալիս դրա աշխատելու ձևը: Ինձ դուր է գալիս Իլոնը, բայց ես մնում եմ Truth-ում», - ասել է Թրամփը:
Թրամփը նշել է, որ Truth Social-ում իրեն «ապահով» և «տանն» է զգում:
Միևնույն ժամանակ, նախկին նախագահը կասկածել է Twitter-ի հաջողությանը, առանց այդ սոցցանցում իր ներկայության։
«Չեմ կարծում, որ Twitter-ը կարող է հաջողակ լինել առանց ինձ»,- ասել է նա։