Շվեդիայի իշխանությունն առաջարկել է հյուսիսային միասնական բանակ ստեղծել
Շվեդիայի պաշտպանության նախկին նախարար եւ խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ներկայիս նախագահ Պետեր Հուլտկվիստն առաջարկել է սկանդինավյան երկրների միացյալ բանակ ստեղծել։
Ինչպես ասել է Հուլտկվիստը Dagens Nyheter-ին տված հարցազրույցում, Ֆինլանդիան, Շվեդիան եւ Նորվեգիան պետք է կոլեկտիվ պատասխանատվություն ստանձնեն միմյանց սահմանները պաշտպանելու համար: Նրա խոսքով՝ նույնիսկ Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ռուսաստանի հետ լարվածությունը ոչ մի տեղ չի անհետանա։
«Ռուսաստանը դեռ երկար ժամանակ խնդիր կմնա ողջ Եվրոպայի եւ արեւմտյան աշխարհի համար»,-ասել է նա։
Մայիսի 18-ին Ֆինլանդիան եւ Շվեդիան Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին դաշինքին միանալու հայտ են ներկայացրել։ Արդեն 30 երկրներից 28-ը, բացի Թուրքիայից եւ Հունգարիայից, դրական որոշում են կայացրել սկանդինավյան երկրներին ՆԱՏՕ-ի կազմում ընդունելու վերաբերյալ։