Հունգարիան կարող է ընդլայնել վառելիքի եւ որոշ հիմնական ապրանքների գների սահմանփակումները
Հունգարիայի կառավարությունը առաջիկա շաբաթներին կարող է ընդլայնել վառելիքի եւ որոշ հիմնական սննդամթերքի գների սահմանափակումները, ասել է վարչապետ Վիկտոր Օրբանը։
Հունգարիայում ինֆլյացիան սեպտեմբերին աճել է ավելի քան 20 տոկոսով՝ գերազանցելով շուկայի սպասումները, ինչին նպաստել է սննդամթերքի գների 35,2 տոկոսոսով եւ էներգակիրների գների 62,1 տոկոսով բարձրացումը այն բանից հետո, երբ Օրբանի կառավարությունը որոշ տնային տնտեսությունների համար կրճատել էր կոմունալ ծառայությունների վճարման սուբսիդիաները:
Օրբանը սուր քննադատության է ենթարկել Եվրամիությանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար, հայտարարելով, որ իրենք չեն կարողացել զգալիորեն թուլացնել Մոսկվային՝ միաժամանակ բերելով սննդամթերքի եւ էներգակիրների գների բարձրացման։
Նրա խոսքով՝ «տնտեսական քաղաքականության բոլոր ասպեկտները» պետք է աշխատեն մինչեւ հաջորդ տարվա վերջ հասնելու գների աճի մինչեւ միանիշ միջակայքի զսմպամը, այդ թվում որոշ ապրանքների գների սահմանաչափերի հնարավոր ընդլայնմամբ:
«Ահա թե ինչու մենք առաջիկա շաբաթների ընթացքում անընդհատ որոշումներ ենք կայացնելու ապրանքների ցանկն ընդլայնելու վերաբերյալ», - ասել է Օրբանը։ «Կլինեն նոր ապրանքներ, որոնց համար մենք ցանկանում ենք առավելագույնի հասցնել գները կենտրոնացված կարգով, ինչպես արդեն կատարվել է վեց հիմնական սննդամթերքի դեպքում»,- հավելել է նա՝ չմանրամասնելով: