Քննչական կոմիտեի պաշտոնյան ազատվել է աշխատանքից՝ քրեադատավարական նորմերի խախտումների հիմքով
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը քննարկել է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ, քրեադատավարական նորմերը խախտելու հիմքով, «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ` Քննչական կոմիտեի նախագահի միջնորդությունը:
ՔԿ-ից հայտնում են, որ հիշյալ հանձնաժողովի որոշման հիման վրա ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամանով, ազատվել է զբաղեցրած պաշտոնից: