Փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ է արձակվել ԿԺԴՀ-ի կողմից
Հյուսիսային Կորեան հոկտեմբերի 28-ին փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ Է արձակել Ճապոնական ծովի կողմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ճշտված տեղեկատվությունը հաղորդել են հարավկորեացի զինվորականները:
Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտարարել է, որ արձակումները տեղի են ունեցել Կանվոնի նահանգի Տոնգչոնի շրջանից ժամը 11:59-ի (Երեւանի ժամանակով 06:59) եւ 12:18-ի (07:18) միջոցին:
«Ուժեղացնելով մեր մոնիթորինգը եւ սթափությունը՝ մեր զինվորականները զորակցում են լիակատար մարտական պատրաստությանը՝ Միացյալ Նահանգների հետ սերտ համագործակցությամբ»,-նշել են զինվորականները:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ Հյուսիսային Կորեան անցկացրել Է առնվազն մեկ բալիստիկ հրթիռի արձակում:
Արձակումը տեղի Է ունեցել այն օրը, երբ ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան ավարտում են «Հոգուկ» համատեղ զորավարժությունները:
Սեուլը եւ Վաշինգտոնը նույնպես պատրաստվում են խոշոր համատեղ օդային վարժանքներ անցկացնել հաջորդ շաբաթ: Վերջին անգամ ԿԺԴՀ-ն փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ Է արձակել հոկտեմբերի 14-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: