Ֆրանսիան կաջակցի փոքր բիզնեսներին՝ վճարելու էլեկտրաէներգիայի բարձր վարձավճարները
Ֆրանսիայի կառավարությունը մասամբ կփոխհատուցի այն փոքր ու միջին բիզնեսների էլեկտրաէներգիայի վարձավճարները, որոնք դժվարանում են կատարել այդ բարձր վարձավճարները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտնել է Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը մամուլի ասուլիսում:
Նա նշել է, որ կառավարությունը մասամբ ծածկելու է էլեկտրաէներգիայի գինը, որը գերազանցում է 325 եվրոն մեկ մեգավատ/ժամի համար: