Երևան, 24.Նոյեմբեր.2024, 00:00 |
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Ս... «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամի... Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է ան... ՃՏՊ՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածն... Կատարվել է քահանայական ձեռնադրություն Ողբերգական դեպք՝ Երևանում գազալցակայաններից մ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա... Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավա... Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ.... Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Եթե կասկածեմ իմ ֆուտբոլիստներին, ուրեմն ինձ հ... Այրվել է բնակելի վագոն-տնակ BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնաց... Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակո... Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան ս... Լույս չի լինելու․ հասցեներ Ռումինիայում նախագահական ընտրություններ են Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահակա... Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզ... Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավո... Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը բախվ... Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գր... Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ... Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարա... Կարևոր․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Աստղագուշակ՝ նոյեմբերի 24-ի համար Հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պ... Հրդեհ` ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակն... Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. ... Ավտոմեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործու... Ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Գյումրի ճանապարհին Opel-ը դուրս է եկել ... Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ... Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դա... ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավա... Ֆինլանդիայում կարող են քննարկել հակահետևակայի... Ես շատ քննադատական եմ ինքս իմ հանդեպ․ Հենրիխ ... Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տու... Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ․ ... Ծեծկռտուք և կրակոցներ՝ Երևանում. վիրավոր կա (... Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ Մեկնարկել է «ԻԳործի» 5-րդ փուլը Գյումրիի անձնագրայինին հրահանգ է տրվել պատրաս... Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Ե... Պարգևատրվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ... Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումն... Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կ... Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճա... Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համա... Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդե... Սիմոնյանը հայ-վիետնամական հարաբերությունների ... Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մե... Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմ... «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վերոնա»-ին. Մխ... Հրդեհ՝ տան տանիքում Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ... Ֆիլիպինների փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ... Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի ... Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր ... Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջ... ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութ... Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահ... «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլ... 2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր ՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կ... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ... «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հ... Հրդեհ՝ տներից մեկի բակում Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցե... Օդի ջերմաստիճանը կնվազի Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարող... Մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց ... Մեզ այնպիսի համակարգեր են պետք, որոնք ի վիճակ... Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պա... Որքա՞ն է կազմել այս տարվա հոկտեմբերին եկամուտ... Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կե... Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի... Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայ... Այժմ նա դարձել է շատախոս․ Նեյմարը՝ Ռոդրիի մաս... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի,... ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6... Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվ... Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը Գվարդիոլան ասել է՝ որ դեպքում վաղաժամ կարող է... 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվե... «Դատարանից ակնկալում ենք արդարություն»․ «Գոյ»... Որոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչ... Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակություն...

Արդյոք ԱՄՆ-ն կարող է զենք վաճառել Հայաստանին․ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի վերլուծությունը

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի մասնագետները վերլուծական հոդված է պատրաստել այն մասին, թե արդյոք Միացյալ Նահանգները կարող են զենք վաճառել Հայաստանին, որը ներկայացնում ենք ստորև․

Միացյալ Նահանգների կողմից զենքի միջազգային վաճառքը սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, սակայն միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո է ԱՄՆ-ի կողմից զենքի վաճառքը հասել մեծ ծավալների։ Զենքի վաճառքի՝ աննախադեպ ծավալների հասնելու հիմնական պատճառներից մեկը ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև մրցակցությունն էր Սառը պատերազմի ժամանակ։ Այդ տարիներին ԱՄՆ-ն օգտագործել է զենքի վաճառքը որպես Արևմտյան Եվրոպայի պաշտպանության հիմնարար միջոց, իսկ առավել լայն իմաստով՝ ԱՄՆ նպատակն էր կանխել ԽՍՀՄ առաջխաղացումը և կոմունիզմի տարածումը։

Այժմ Միացյալ Նահանգները զենքի արտահանմամբ աշխարհում առաջատարն է։ ԱՄՆն զենքի արտահանումը 2012-2016 թթ. համեմատ 2017-2021 թթ. մեծացրել է 14 %-ով՝ իր համաշխարհային մասնաբաժինը 32 %-ից հասցնելով 39 %-ի։ ԱՄՆ-ի և մեծությամբ զենքի երկրորդ արտահանող Ռուսաստանի միջև զենքի վաճառքի ծավալների տարբերությունը զգալիորեն մեծացել է. եթե 2012-2016 թթ. երկու երկրների արտահանումների միջև տարբերությունը կազմում էր 34 %՝ հօգուտ ԱՄՆ-ի, ապա 2017-2021 թթ.՝ 108 %։ 2017-2021 թթ. ԱՄՆ-ն սպառազինություն է մատակարարել 103 երկրներիi։

Միացյալ Նահանգների 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի օրոք զենքի վաճառքը վերածվեց ԱՄՆ արտաքին քաղաքականության կարևորագույն գործիքներից մեկի՝ հիմք դնելով «Նիքսոնի դոկտրինին»։ Ըստ այս դոկտրինի՝ զենքի վաճառքը դիտարկվում էր որպես աշխարհում ազդեցությունը պահպանելու միջոց։ Այդ դոկտրինի որդեգրումը պայմանավորված էր նրանով, որ Նիքսոնը անհանգստացած էր Վիետնամում ամերիկյան ներգրավվածությամբ, քանի որ նրա՝ նախագահի պաշտոնը ստանձնելու ժամանակ ԱՄՆ-ն արդեն 4 տարի ներգրավված էր Վիետնամի դեմ պատերազմում՝ տալով 25 հազար զոհ։ Նպատակը, առանց ԱՄՆ համաշխարհային ազդեցության թուլացման, Վիետնամից ամերիկյան զորքերի աստիճանական դուրսբերումն էր, ինչպես նաև հետագայում այլ հակամարտություններում, առանց ԱՄՆ զորքերի օգտագործման, ամերիկյան ներկայության ապահովումը։ Այդ ամենն իրականացվելու էր զենքի վաճառքի և տնտեսական օգնության միջոցով։ Զենք ստացող երկրները ԱՄՆ զենքի միջոցով պետք է պատասխանատվություն ստանձնեին իրենց պաշտպանությունը կազմակերպելու համար։ Բացի այդ՝ ԱՄՆ-ի համար զենքերի արտահանումն ու համատեղ զորավարժությունների անցկացումը սկսեցին դիտարկվել որպես այլ երկրներում ռազմակայաններին հասանելիություն ձեռք բերելու միջոցii։

Միացյալ Նահանգների կողմից զենքի վաճառքը ներկայումս կարգավորվում է 1976 թ. «Ամերիկյան արտահանման վերահսկումների ակտի» միջոցով (ԱԱՎԱ, «American Export Controls Act» (AECA))iii: Այս ակտում սահմանվում է, որ Միացյալ Նահանգների նպատակը շարունակում է մնալ պատերազմներից և սպառազինության խնդիրներից զերծ աշխարհը, որտեղ ուժի կիրառումը ենթակա է օրենքի գերակայությանը, և միջազգային խնդիրները լուծվում են խաղաղ ճանապարհով։ Ըստ այդմ, ակտով թույլատրվում է ԱՄՆ կառավարությանը զենք վաճառել բարեկամական երկրներին, որոնք ունեն բավարար միջոցներ՝ սպառազինելու իրենց ռազմական ուժերը կամ ստանձնելու ծախսերի մեծ մասը` առանց իրենց տնտեսությունները չափազանց մեծ բեռի տակ դնելու։ Այնուամենայնիվ, վաճառքի գործընթացը պետք է համապատասխանի ակտում նշված սահմանափակումներին և վերահսկման մեխանիզմներին, ԱՄՆ ազգային անվտանգության նպատակներին և ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին։

Ակտը առաջ բերեց 4 կարևոր փոփոխություն։ Նախ՝ ֆորմալիզացվեց գործադիր ճյուղի առաջատար դերը զենքի վաճառքի իրականացման և դրա համար բանակցությունների հարցում՝ առաջնային պատասխանատվությունը բաժանելով Պետական դեպարտամենտի և Պաշտպանության դեպարտամենտի միջև։ Երկրորդ՝ Սպիտակ տունը պարտավորվում էր տեղեկացնել Կոնգրեսին մոտալուտ վաճառքի մասին որոշակի գումարային սահմանն անցնելուց հետո (խոշոր սպառազինություն՝ $14 մլն, պաշտպանական մասնիկներ, վերապատրաստում կամ այլ տեսակի պաշտպանական ծառայություններ՝ $50 մլն, ՆԱՏՕ-ի անդամ-պետությունների, Ավստրալիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Իսրայելի և Նոր Զելանդիայի դեպքում՝ համապատասխանաբար $25 մլն և $100 մլն)iv: Երրորդ՝ Սպիտակ տունը պարտավորվում էր գնահատել յուրաքանչյուր առաջարկի քաղաքական-ռազմական ռիսկերը՝ ապահովելու ազգային անվտանգության շահերի գերակայությունը։ Ի վերջո, Կոնգրեսին վերապահվեց զենքի վաճառքի արգելումը ծանուցումից հետո 30 օրվա ընթացքումv։

Բացի զենքի վաճառքի իրավական կարգավորումներից՝ կա նաև քաղաքական բաղադրիչ։ ԱՄՆ զենքի վաճառքի քաղաքականությունը սահմանվում է որոշակի փաստաթղթով՝ «Սովորական սպառազինությունների փոխանցման քաղաքականություն» («Conventional Arms Transfer Policy»), որը պարբերաբար թարմացվում է նախագահների կողմիցvi։ Ընդհանուր առմամբ լուրջ փոփոխություններ չեն կատարվում, սակայն կա այս կամ այն չափանիշի շեշտադրման տարբերություն։ Այսպես, ի տարբերություն Նիքսոնիvii 1995 թ. քաղաքականության, Օբամայի 2014 թ. հրամանագրում մարդու իրավունքների և դրանց խախտումների վրա առավել մեծ շեշտադրում էր արվել, մասնավորապես որպես չափորոշիչ նշվում էր, որ ստացող կողմը չպետք է սպառազինությունն օգտագործի մարդու իրավունքների դեմ ոտնձգության կամ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը խախտելու կամ ահաբեկչության համարviii՝ դրանով իսկ կանխելով որևէ ձևով ԱՄՆ-ի ներքաշումը կամ ասոցացումը նման խախտումների հետ։ Ի լրումն Օբամայի քաղաքականությանը՝ Թրամփի վարչակազմը շեշտում էր նաև ԱՄՆ տնտեսական անվտանգության հարցըix։ Բայդենի վարչակազմը նմանատիպ փաստաթուղթ դեռևս չի ընդունել, այնուամենայնիվ, վերջինիս քաղաքական առաջնահերթություններից ակնհայտ է, որ մարդու իրավունքներն ու ժողովրդավարության պահպանումը առանցքային կարևորություն կստանան նաև այս ոլորտում։

Միացյալ Նահանգների կողմից զենքի վաճառքի իրականացման ձևերը

ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա պետություններին զենքի վաճառքը իրականացվում է երկու ձևով։ Առաջին՝ ուղիղ կոմերցիոն վաճառք, որի դեպքում օտար կառավարությունը, կորպորացիան կամ անհատը ուղիղ ձևով աշխատում է ԱՄՆ պաշտպանական արդյունաբերության ոլորտի իր գործընկերների հետ՝ սպառազինություն կամ ռազմական ծառայություն ձեռք բերելու նպատակով։ Այս դեպքում ԱՄՆ կառավարությունը և պաշտպանության դեպարտամենտը ուղղակիորեն ներգրավված չեն։ Եթե զենքը կամ ռազմական ծառայությունը ներառված է «Զենքերի միջազգային շրջանառության կարգավորումների» («International Traffic in Arms Regulations») ակտում և դրան կից ԱՄՆ ռազմամթերքի ցանկում (USA Munitions List), Պետդեպարտամենտի կողմից լիցենզիա կամ թույլտվության այլ ձև ստանալը պարտադիր էx:

Երկրորդ՝ օտարերկրյա ռազմական վաճառք, որի դեպքում օտար պետությունը դիմում է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտին՝ նրա միջոցով զենք գնելու համար։ Նախ օտար պետությունը պետք է դիմում ուղարկի (Letter of Request) ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի համապատասխան մարմին (Defense Security Cooperation Agency)։ Դիմումը մշակվում է այս գործակալության կողմից՝ դառնալով «Առաջարկի և ընդունման նամակ» (Letters of Offer and Acceptance): Այնուհետև, արժանանալով ԱՄՆ կառավարության և օտար պետության հավանությանը, նամակը փոխանցվում է Պետդեպարտամենտին, որը դիտարկում է այն իրավական և քաղաքական շրջանակներում։ ԱԱՎԱ-ով սահմանված գումարային շեմն անցնելու դեպքում այդ մասին ծանուցվում է Կոնգրեսին: Դեպարտամենտի կողմից վաճառքի՝ հավանության արժանանալուց հետո համապատասխան մարմինը «Առաջարկի և ընդունման նամակը» ներկայացնում է գործընկեր երկրին։ Այնուհետև ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը սկսում է վաճառքի գործընթացըxi:

ԱՄՆ Կոնգրեսի դերը զենքի վաճառքի հարցում
ԱՄՆ-ի կողմից զենքի վաճառքի գործընթացում հետաքրքրական է Կոնգրեսի դերը, որը կարող է արգելք կիրառել զենքի վաճառքի նկատմամբ ծանուցումից 30, իսկ ՆԱՏՕ-ի անդամ-պետությունների և Ավստրալիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Իսրայելի, Նոր Զելանդիայի դեպքում՝ 15 օրվա ընթացքումxii: Կոնգրեսի կողմից նման լիազորությունների ձեռքբերումը պայմանավորված էր նրանով, որ նախկինում Նիքսոնի վարչակազմը միակողմանիորեն էր գործել այս հարցում, մասնավորապես՝ Իրան, Սաուդյան Արաբիա և Քուվեյթ զենքի փոխադրման ժամանակ։ Դա հետևեց 1974 թ. Կոնգրեսի կողմից «Օտարերկրյա աջակցության ակտի» Նելսոն-Բինգհեմի ուղղման ընդունմանը, որով նախագահը պարտավորվում էր տեղեկացնել Կոնգրեսին 25 մլն ԱՄՆ դոլարը գերազանցող զենքի վաճառքի մասին, որից հետո Կոնգրեսը սահմանված ժամկետում կարող էր բանաձևով արգելափակել վաճառքը։ Փոփոխված ակտն արագ գործի է դրվում, երբ Ջ. Ֆորդի վարչակազմը 1975 թ. հուլիսին տեղեկացնում է Կոնգրեսին Հորդանանին օդային պաշտպանության հրթիռների մարտկոցներ վաճառելու մտադրության մասին։ Հաշվի առնելով, որ Կոնգրեսն անհանգստացած էր Իսրայելի (որի կառավարությունը դեմ էր վաճառքին) անվտանգությամբ, և նախագահի վարչակազմը Կոնգրեսի հետ նախապես չէր խորհրդակցել` վաճառքը կասեցվեց։ Այնուամենայնիվ, այն իրականացվեց մեկ տարի անց՝ մի շարք փոփոխություններ մտցնելուց հետո, որոնք փարատեցին մտահոգությունները։ Սա դարձավ կարևոր նախադեպ զենքի վաճառքի հարցում Կոնգրեսի դերի առումովxiii։

Այս ընթացակարգերը հետագայում ընդլայնվեցին 1976 թ. «Ամերիկյան արտահանման վերահսկումների ակտով» և հետագա փոփոխություններով: 1986 թ. Կոնգրեսը լրացում կատարեց ԱԱՎԱ-ում՝ պահանջելով ընդունել համատեղ բանաձև զենքի վաճառքն արգելափակելու համար: Վաճառքն արգելելու համար Կոնգրեսի երկու պալատները պետք է ընդունեն համատեղ բանաձև, իսկ նախագահն իր հերթին կարող է վետո կիրառել։ Այդ դեպքում վետոն հնարավոր կլինի շրջանցել երկու պալատներում ձայների 2/3-րդի միջոցով։ Այնուամենայնիվ, նախագահը կարող է շրջանցել ԱԱՎԱ-ով սահմանված 30-օրյա զննման ժամկետը՝ պաշտոնապես զեկուցելով Կոնգրեսին (ԱԱՎԱ 36(b)(1)-ի կամ 36(c)(1)-ի համաձայն), որ ստեղծվել է արտակարգ իրավիճակ, որը պահանջում է իրականացնել զենքի վաճառքը՝ ելնելով ԱՄՆ ազգային շահերից։ Նախագահը պետք է Կոնգրեսին ներկայացնի իր որոշման մասին մանրամասն զեկույց, որը պետք է ներառի արտակարգ հանգամանքների նկարագրությունը։ Հարկ է նշել, որ Կոնգրեսը երբեք հաջողությամբ չի արգելափակել զենքի վաճառքը համատեղ բանաձևով, բայց հաճախ մոտ է եղել դրան։ Այնուամենայնիվ, զենքի վաճառքի վերաբերյալ իր անհամաձայնությունը Կոնգրեսն արտահայտում է՝ հաճախ ազդելով ժամանակի և վաճառվելիք զենքի կազմի փոփոխության վրա։ Օրինակ՝ 1986 թ. ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Ռ. Ռեյգանը պաշտոնապես առաջարկեց Սաուդյան Արաբիային վաճառել 1700 «Sidewinder» և 100 «Harpoon» հրթիռներ, 200 «Stinger» հրթիռի արձակիչ և 600 «Stinger» հրթիռի վերալցավորող սարք: Մայիսի 6-ին Սենատն ընդունեց համատեղ բանաձև, որն արգելում էր այդ վաճառքը: Ներկայացուցիչների պալատի անդամները, համամիտ լինելով Սենատի հետ, ընդունեցին համանման բանաձև։ Չնայած մայիսի 21-ին նախագահը բանաձևի հարցում կիրառեց վետոյի իր իրավունքը, այնուամենայնիվ, տուրք տալով Կոնգրեսի մտահոգություններին, չներառեց վիճահարույց «Stinger» հրթիռներն ու արձակիչները։ Հունիսի 5-ին Սենատն իր քվեարկությամբ պահպանեց նախագահի վետոն, և «Sidewinder» ու «Harpoon» հրթիռների վաճառքը տեղի ունեցավxiv։

Չնայած ԱԱՎԱ-ով իրեն տրված լիազորությանը՝ Կոնգրեսը գործնականում քիչ ջանքեր է գործադրում զենքի վաճառքն արգելելու համար առկա գործնական և քաղաքական խոչընդոտների պատճառով։ Դա պայմանավորված է հետևյալ հանգամանքներով։ Նախ՝ եթե Կոնգրեսում մեծամասնություն է կազմում նախագահի կուսակցությունը, իրենց համար շահագրգռվածությունը փոքր է՝ հակադրվելու իրենց կուսակցության ներկայացուցչին։ Երկրորդ՝ անգամ եթե նախագահն ու Կոնգրեսում մեծամասնություն կազմող կուսակցության անդամները տարբեր ուժերի ներկայացուցիչներ են, այնուամենայնիվ, Կոնգրեսի ներկայացուցիչները հաճախ ձեռնպահ են մնում զենքի վաճառքի գործընթացն անիմաստ ձգձգելուց կամ կասեցնելուց։ Պատճառն այն է, որ պաշտպանական արդյունաբերությունը ԱՄՆ արդյունաբերական առանցքային ուղղություններից է, որն աշխատատեղերի զգալի հնարավորություններ է ստեղծում երկրում։ Ուստի խոսելով զենքի վաճառքի դեմ` նրանք կարող են զրկվել պաշտպանական արդյունաբերական ոլորտի ընկերությունների աջակցությունից և ընտրազանգվածի ձայներիցxv։

Հակամարտող երկրներին ԱՄՆ զենքի վաճառքի արգելքները
Ինչ վերաբերում է զենքի վաճառքի արգելքին կամ սահմանափակումներին հակամարտող երկրների համար, ապա դրանք սահմանված են «Ամերիկյան արտահանման վերահսկումների ակտի» 38-րդ բաժնում, որի համաձայն՝ զենքի վաճառքի և ռազմական ծառայությունների մատուցման լիցենզիաներ շնորհելիս ԱՄՆ նախագահը պետք է հաշվի առնի, «թե դա արդյոք կնպաստի՞ սպառազինությունների մրցավազքին, զանգվածային ոչնչացման զենքերի ստեղծմանը, միջազգային ահաբեկչությանը աջակցությանը, հակամարտության առաջացմանը կամ էսկալացիային, կվնասի՞ զենքի վերահսկման կամ չտարածման երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերին կամ այլ պայմանավորվածությունների»xvi։ Այսինքն՝ հակամարտության առաջացմանը կամ էսկալացիային հանգեցնելու հանգամանքը ոչ թե ուղղակիորեն արգելում է զենքի վաճառքը, այլ գործոն է, որը վաճառքի ժամանակ պետք է հաշվի առնել։

Հակամարտող կողմերին զենքի վաճառքի սահմանափակումներ նշվում են նաև հենց նախագահների թողարկած քաղաքական փաստաթղթերում։ Նմանատիպ սահմանափակում ներառված էր և՛ Օբամայիxvii, և՛ Թրամփիxviii նախագահական հրամանագրերում։ Վերջիններիս քաղաքականությունը ենթադրում էր ԱՄՆ-ի կողմից զենքի վաճառքի սահմանափակում, եթե այն կարող էր լինել ապակայունացնող և վտանգավոր միջազգային խաղաղության և անվտանգության համար։ Այնուամենայնիվ, ԱՄՆ շահերի գերակայության պարագայում վաճառքը կարող է իրականացվել հանգամանքների մանրամասն ուսումնասիրությունից հետո, հատկապես այն դեպքում, երբ չկա այդ հարցում բացարձակ իրավական արգելք։

Ինչ վերաբերում է Հայաստանին ու Ադրբեջանին զենքի վաճառքի արգելքին, ապա նմանատիպ իրավական արգելք սահմանված էր 1993 թ. «Զենքերի միջազգային շրջանառության կարգավորումների» ակտի 126-րդ հոդվածի 1-ին կետով, որով Ադրբեջանն ու Հայաստանը ներառված էին այն երկրների ցանկում, որոնց արգելված էր զենք վաճառել։ 126-րդ հոդվածի 1-ին կետը այնպիսի կարգավորում է, որն արգելում է որոշ երկրների համար զենքի և պաշտպանական ծառայությունների լիցենզիաների տրամադրումը։ Այնուամենայնիվ, 2001 թ. սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո այդ ցանկում կատարվում են լուրջ փոփոխություններ։ Նախ՝ 2002 թ. դրանից դուրս են հանվում Տաջիկստանն ու Հարավսլավիայի Դաշնային Հանրապետությունը (Սերբիա, Մոնտենեգրո)xix, իսկ 2003 թ.՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Այդուհետ Հայաստանին և Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից զենքի վաճառքի յուրաքանչյուր հարց ենթակա է առանձին քննարկման և քննությանxx։

126-րդ հոդվածի 1-ին կետի նոր փոփոխությամբ ներկայումս երկրները, որոնց արգելվում է զենքի վաճառքը, բաժանվում են երկու խմբի։ Առաջին խմբում են այն երկրները, որոնց ընդհանրապես արգելվում է զենքի վաճառքը։ Դրանց թվում են Բելառուսը, Մյանմարը, Չինաստանը, Կուբան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Սիրիան և Վենեսուելան։ Երկրորդ խմբի երկրներին արգելվում է զենքի վաճառքը՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։ Դրանց թվում են Աֆղանստանը, Կամբոջան, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Կիպրոսը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Եթովպիան, Էրիթրեան, Հայիթին, Իրաքը, Լիբանանը, Լիբիան, Ռուսաստանը, Սոմալին, Հարավային Սուդանը, Սուդանը և Զիմբաբվենxxi: Այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ին արգելվում է զենք վաճառել այս ցանկում նշված երկրներին, որի մեջ Հայաստանն ու Ադրբեջանն այլևս ներառված չեն։

Այսպիսով՝ իրավական առումով չկա խիստ սահմանափակում Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին զենքի վաճառքի հարցում։ Թեև 1976 թ. «Ամերիկյան արտահանման վերահսկումների ակտի» 38-րդ բաժնով զենքի վաճառք իրականացնելիս պետք է հաշվի առնել, թե դա արդյոք կհանգեցնի՞ հակամարտության առաջացմանը կամ էսկալացիային, այնուամենայնիվ, դա բացարձակ արգելք չէ, այլ պարզապես մի հանգամանք, որը պետք է հաշվի առնել, և հաճախ նաև կարող է շրջանցվել։ Ուստի օրենքը թույլ է տալիս ԱՄՆ նախագահի վարչակազմին զենքի վաճառքի քաղաքականությունն իրականացնել ԱՄՆ ազգային տնտեսական և քաղաքական շահերից ելնելով։ Ստացվում է՝ Հայաստանի՝ որպես հակամարտության մեջ գտնվող երկրի պարագայում բացարձակ իրավական արգելք չկա ԱՄՆ-ից զենք գնելու համատեքստում, հատկապես երբ Հայաստանը ոչ թե հակամարտություն հրահրող, այլ ադրբեջանական ագրեսիայից պաշտպանվող կողմ է, ինչը հաստատում են նաև ԱՄՆ պաշտոնյաները։ ԱՄՆ-ից զենք գնելու պարագայում այն օգտագործվելու է հայ ժողովրդին Ադրբեջանի ցեղասպանական գործողություններից պաշտպանելու համար։

Այնուամենայնիվ, զենք ձեռք բերելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ԱՄՆ թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր ճյուղերի բացարձակ համաձայնությունը, քանի որ Հայաստանի դեպքում հակամարտության մեջ գտնվելուց ոչ պակաս խնդրահարույց է ՀԱՊԿ-ի անդամ և Ռուսաստանի անմիջական ազդեցության գոտում լինելը։

ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Ս... «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամի... Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է ան... ՃՏՊ՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածն... Կատարվել է քահանայական ձեռնադրություն Ողբերգական դեպք՝ Երևանում գազալցակայաններից մ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա... Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավա... Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ.... Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Եթե կասկածեմ իմ ֆուտբոլիստներին, ուրեմն ինձ հ... Այրվել է բնակելի վագոն-տնակ BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնաց... Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակո... Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան ս... Լույս չի լինելու․ հասցեներ Ռումինիայում նախագահական ընտրություններ են Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահակա... Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզ... Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավո... Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը բախվ... Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գր... Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ... Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարա... Կարևոր․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Աստղագուշակ՝ նոյեմբերի 24-ի համար Հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պ... Հրդեհ` ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակն... Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. ... Ավտոմեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործու... Ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Գյումրի ճանապարհին Opel-ը դուրս է եկել ... Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ... Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դա... ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավա... Ֆինլանդիայում կարող են քննարկել հակահետևակայի... Ես շատ քննադատական եմ ինքս իմ հանդեպ․ Հենրիխ ... Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տու... Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ․ ... Ծեծկռտուք և կրակոցներ՝ Երևանում. վիրավոր կա (... Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ Մեկնարկել է «ԻԳործի» 5-րդ փուլը Գյումրիի անձնագրայինին հրահանգ է տրվել պատրաս... Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Ե... Պարգևատրվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ... Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումն... Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կ... Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճա... Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համա... Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդե... Սիմոնյանը հայ-վիետնամական հարաբերությունների ... Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մե... Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմ... «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վերոնա»-ին. Մխ... Հրդեհ՝ տան տանիքում Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ... Ֆիլիպինների փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ... Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի ... Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր ... Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջ... ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութ... Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահ... «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլ... 2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր ՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կ... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ... «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հ... Հրդեհ՝ տներից մեկի բակում Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցե... Օդի ջերմաստիճանը կնվազի Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարող... Մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց ... Մեզ այնպիսի համակարգեր են պետք, որոնք ի վիճակ... Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պա... Որքա՞ն է կազմել այս տարվա հոկտեմբերին եկամուտ... Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կե... Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի... Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայ... Այժմ նա դարձել է շատախոս․ Նեյմարը՝ Ռոդրիի մաս... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի,... ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6... Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվ... Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը Գվարդիոլան ասել է՝ որ դեպքում վաղաժամ կարող է... 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվե... «Դատարանից ակնկալում ենք արդարություն»․ «Գոյ»... Որոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչ... Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակություն...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan