Հոկտեմբերի 28-ին տեղի կունենա ՀԱՊԿ արտահերթ նիստ. կքննարկվի Երևանին տրամադրվող օգնության հարցը
Հոկտեմբերի 28-ին տեղի կունենա ՀԱՊԿ արտահերթ նիստ. կքննարկվի Երևանին տրամադրվող օգնության հարցը: Այս մասին հաղորդում է ՀԱՊԿ-ը:
Նախատեսվում է քննարկել Հայաստան գործուղված կազմակերպության առաքելության աշխատանքի արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ։
Ակնկալվում է նաև, որ կդիտարկվեն ՀՀ-ին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումներ: