Պուտինը ցավակցել է Ռայիսիին Շիրազում ահաբեկչությունից հետո. ավելի ցինիկ հանցագործություն դժվար է պատկերացնել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիին Շիրազում կատարված ահաբեկչությունից հետո։
Իր ուղերձում Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է խորացնել համագործակցությունն իրանցի գործընկերների հետ հակաահաբեկչական ուղղությամբ։
«Դժվար է ավելի ցինիկ հանցագործություն պատկերացնել, քան խաղաղ մարդկանց, այդ թվում՝ երեխաների եւ կանանց սպանությունն է կրոնական սրբատեղիի պատերի ներսում։ Մենք հերթական անգամ համոզվեցինք, որ ահաբեկչությունը ոտնահարում է ոչ միայն օրենքները, այլեւ մարդկային բարոյականության նորմերը։
Կցանկանայի հավաստել ռուսական կողմի պատրաստակամությունը՝ հետագայում իրանցի գործընկերների հետ խորացնելու համագործակցությունը հակաահաբեկչական ուղղությամբ։
Խնդրում եմ ցավակցության եւ զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին, ինչպես նաեւ շուտափույթ ապաքինում ցանկանալ բոլոր վիրավորներին»,- նշվել է Ռուսաստանի նախագահի ուղերձում։
Ահաբեկչական հարձակման հետեւանքով զոհվել է 15 մարդ, տարբեր տվյալներով՝ 20-45 հոգի վիրավորվել է։