Իսրայելի եւ ԱՄՆ-ի նախագահները քննարկել են Իրանի հետ կապված հարցեր
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն ԱՄՆ-ի ղեկավար Ջո Բայդենի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում քննարկել Է Իրանի հետ կապված հարցեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:
«Իրանը ճնշում Է իր սեփական քաղաքացիներին՝ միաժամանակ ձգտելով ստեղծել միջուկային զենք: (…) Իրանի իրադրությունը լուրջ թեմա Է քննարկման համար»,-Հերցոգը լրագրողներին ասել Է Բայդենի հետ հանդիպումից հետո: Ավելի վաղ ԱՄՆ-ի Անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել Է, որ Բայդենը մտադիր Է «թույլ չտալ Իրանին՝ պոտենցիալի հասնելու միջուկային զենքի արտադրության համար»:
«Նախագահն առաջվա պես հավատում Է, որ դիվանագիտությունը նման արդյունքի հասնելու լավագույն միջոցն Է»,-հավելել Է Քիրբին: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ Վաշինգտոնը հնարավոր չի համարում առաջիկայում վերադառնալ իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի պայմանների պահպանմանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: