Շիրազում կրակ բացած ահաբեկիչն օտարերկրացի է
Շիրազում Շահ Չերահի դամբարանի մոտ տեղի ունեցած հարձակման հետեւանքով զոհերի թիվը հասել է 15-ի, գրում է Press TV-ը։
Առնվազն 40 մարդ վնասվածք է ստացել։
Ֆարս նահանգի ոստիկանապետը հայտնել է, որ հարձակվողներից մեկն անկանոն կրակ է բացել ուխտավորների ուղղությամբ։ Վերջինս վիրավորում է ստացել եւ ձերբակալվել է անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։
Nour գործակալությունը, որը կապ ունի Իրանի անվտանգության մարմինների հետ, հայտնել է, որ հարձակում գործած անձն օտարերկրացի է։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ զոհերի թվում կան երկու երեխաներ եւ մեկ կին։ Նրանց ինքնությունը ճշտվում է։