Ես մեքենա կամ գազան չեմ, այլ խնդիրներ ու վատ օրեր ունեցող մարդ․ Լևանդովսկի
«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է իր հոգեբանական դժվարությունների մասին։
«Ես միշտ գոլերի քաղց եմ զգում: Դուք կարող եք գոլ խփել, հիանալի հանդիպում անցկացնել, իսկ հետո իջեցնել նշաձողը, բայց ես չեմ կարող երկար սպասել:
Եթե կանգնեք և ասեք. «Ես լավագույնն եմ», ապա ոչինչ չի ստացվի: Երբ փոքր էի, շատ գոլեր էի խփում, բայց դա ինձ երբեք չէր բավարարում։
Անկեղծ ասած, բացասական հույզերը կարող են խանգարել առաջադրանքների կատարմանը: Ես պետք է իրական հոգեբանական աշխատանք կատարեմ, որպեսզի կարողանամ անել այն, ինչ կարող եմ, անկախ նրանից, թե ինչ է կատարվում շուրջը:
Ես մեքենա կամ գազան չեմ, այլ խնդիրներ ու վատ օրեր ունեցող մարդ։ Սա հաճախ մոռացվում է»,- ասել է «Բարսելոնայի» հարձակվողը L’Équipe-ին տված հարցազրույցում: