Իրանը Սյունիք չի ներխուժի, կհարվածի Նախիջևանին, եթե իր շահերին ոտնձգություն լինի․ Հարութ Առաքելյան (տեսանյութ)
ՏեսանյութերԻրանը Սյունիք չի ներխուժի, կհարվածի Նախիջևանին, եթե իր շահերին ոտնձգություն լինի։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել իրանագետ, Միջին Արևելքի հարցերով փորձագետ Հարութ Առաքելյանը․
«Զորավարժություններով և ակտիվ դիվանագիտությամբ Իրանը ցույց է տալիս, թե ինչպես կվարվի, եթե իր շահերի դեմ որևէ ոտնձգություն արվի։ Օրինակը Իրաքյան Քուրդիստանն է, Հյուսիսային Իրաքը, որտեղ Իրանը 76 կետ ոչնչացրեց, հրետակոծեց 15 օր։ Սյունիքը Իրանի համար կարմիր գիծ է։ Իրանին մենք պետք է հրավիրենք Սյունիք, չսպասենք, որ դանակը ոսկորին հասնի ու Իրանն անցնի գործողության։ Երևանը դաշնակիցներ է փնտրում Արևմուտքում, սակայն մեր դարավոր դաշնակիցն ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է։ Սյունիքում մեր և Իրանի շահերը համընկնում են»,- նշել է փորձագետը։
Առաքելյանի կարծիքով, Հայաստանը պետք է կարողանա բալանս ապահովել Իրան-ՌԴ-Թուրքիա եռանկյունում, օրինակ խոսակցության հարթակ դառնալ այդ երեքի համար։ Ավելի մոտ պետք է լինել Իրանի ու ՌԴ-ի հետ, կարծում է Առաքելյանը, պատմական փորձը դա է հուշում, թեև հիմա Երևանը փորձում է տեղավորվել թուրքական ալյանսի մեջ։ Հայաստանի համար օպտիմալ ճամբար իրանագետը համարում է տարածաշրջանի երկրները՝ գումարած Չինաստանն ու Հանդկաստանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․