Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը դիմել է Կատար մեկնել պատրաստվող միասեռական ֆուտբոլասերներին
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլինը դիմել է երկրի միասեռական ֆուտբոլասերներին՝ կոչ անելով «ճկունություն և փոխզիջում» ցուցաբերել հյուրընկալող երկրի նկատմամբ՝ հաջորդ ամիս Կատարում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Կատարում ՖԱԱ-ի մեկնարկին մնացել է 25 օր. ներկայում կան լուրջ մտահոգություններ նրա վերաբերյալ, թե ինչպես կվերաբերվեն ԼԳԲՏ+ երկրպագուներին իսլամական երկրում:
Միասեռականությունն անօրինական է Կատարում, որտեղ նաև գործում են խիստ օրենքներ ալկոհոլի, թմրանյութերի, հասարակական մտերմության, արտամուսնական հարաբերությունների, դրես կոդերի և հայհոյանքի վերաբերյալ:
Քլևերլինն ընդգծել է, որ Կատարի իշխանությունները գիտեն, որ ստիպված կլինեն «որոշ փոխզիջումների» գնալ, երբ ֆուտբոլի երկրպագուները ամբողջ աշխարհից սկսեն ժամանել նոյեմբերի 20-ին կայանալիք աշխարհի առաջնության մեկնարկին:
Բայց նա նաև հորդորել է ԼԳԲՏ+ երկրպագուներին «հարգալից լինել հյուրընկալող երկրի նկատմամբ»: