Իրանն ընդլայնել է ԵՄ-ի դեմ պատժամիջոցների ցուցակը
Իրանը պատժամիջոցների ցուցակ է մտցրել 12 ֆիզիկական եւ 8 իրավաբանական անձանց, որոնք կապված են Եվրամիության հետ, ի պատասխան իսլամական հանրապետության դեմ Եվրամիության մտցրած սահմանափակիչ միջոցների։ Այս մասին նշվել է Իրանի արտաքին գործերի նախարարության չորեքշաբթի օրը տարածած հայտարարությունում։
Պատժամիջոցների ցուցակում, այլ կազմակերպությունների կողքին, տեղ են գտել գերմանական Deutsche Welle մեդիա-ընկերության եւ ֆրանսիական Radio France internationale ռադիոկայանի պարսկական խմբագրությունները։
Բացի այդ, իսլամական հանրապետությունը պատժամիջոցներ է մտցրել Bild գերմանական թերթի գլխավոր խմբագիրների եւ Եվրախորհրդարանի մի քանի անդամների դեմ։