Netflix-ը հրաժարվել է հեռացնել Քանյե Ուեսթի մասին պատմող վավերագրական ֆիլմը
Netflix-ի հոսքային ծառայությունը հրաժարվել է հեռացնել Քանյե Ուեսթի մասին Jeen-Yuhs վավերագրական ֆիլմը՝ հակառակ ռեփ կատարողի հակասեմական հայտարարություններին, հայտնում է TMZ-ը։
Netflix-ի ներկայացուցիչները նշել են, որ երեք դրվագից բաղկացած ֆիլմը հասանելի կլինի, քանի որ Քանյեն անձամբ չի մասնակցել դրա ստեղծմանը: Բացի այդ, այն չի պարունակում հակասեմական հայտարարություններ, որոնք արտիստը վերջերս հնչեցրել է։
Jeen-Yuhs-ը Netflix հոսքային ծառայությունում թողարկվել է 2022 թվականի փետրվարին եւ արժանացել մի շարք մրցանակների, այդ թվում՝ հեռուստատեսային «Էմմի» մրցանակի։
Ավելի վաղ հակասեմական հայտարարությունների պատճառով MRC ստուդիան որոշել էր չեղարկել երաժշտի մասին վավերագրական ֆիլմի թողարկումը։ Հայտնի է, որ adidas AG-ն դադարեցրել է համագործակցությունը Ուեսթի հետ՝ «անընդունելի, ատելություն պարունակող եւ վտանգավոր» հայտարարությունների պատճառով։ Balenciaga նորաձեւության տունը նույնպես դադարեցրել է համագործակցությունը ռեփ կատարողի հետ։