Գնումներ ուրիշի քարտով. 29-ամյա տղամարդը ձերբակալվել է
Հոկտեմբերի 24-ին, երեկոյան ժամը 10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել մի քաղաքացի և հայտնել, որ նույն օրը Մարգարյան փողոցի բանկոմատում գործարք կատարելուց հետո մոռացել է վերցնել քարտը, իսկ քիչ անց հաղորդագրություններ է ստացել, որ իր քարտով գնումներ են անում:
Ոստիկանությունից հայտնում են, որ հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված քարտով գնումներն արվել են Աջափնյակ վարչական շրջանի տարբեր խանութներում:
Բաժնի քրեական հետախույզները հաջորդ օրը ստացել են օպերատիվ տվյալ, որն իրացրել են Մաշտոցի վետերանների հետ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ուրիշի քարտով գնումներն արել է մայրաքաղաքի Ֆուչիկի փողոցի բնակիչ, 29-ամյա մի տղամարդ: Հոկտեմբերի 25-ի ցերեկը Մարգարյան փողոցում նա հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է Մաշտոցի բաժին:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: