Երևան, 25.Նոյեմբեր.2024, 00:00 |
Լեհաստանի նախագահը կժամանի Հայաստան Ես հիասթափված եմ․․․ Սպասենք ու տեսնենք․ Սալահ... Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվե... Երկրում դեռևս կան ռևանշիստական ​​ուժեր․ Պապու... Թուրքիան նախապես մերժել է պաղեստինաիսրայելակա... «Ծանր աշխատանք է»․ Չեխիայի դեսպանը Երևանում ն... Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի (լուսա... Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել ո... Մանրամասներ՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տե... Կոնտեն պատմել է՝ ինչ է ասել ֆուտբոլիստներին Ռ... 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկ... Օդի ջերմաստիճանը կնվազի «Ռոբերտ Աբաջյանի նման տղերք ենք տվել, ինչպե՞ս... Ռուսաստանը հավատարիմ է մնում ՀՀ-ի անվտանգությ... Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է Նոյեմբերի 18-24-ը Երևանի մետրոպոլիտենում ուղև... Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փ... Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը... Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կե... Անցած շաբաթ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոն... 18 տարին ի՞նչ է, ցմահ ազատազրկման պետք է դատա... 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառ... Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է ան... Կանանց հավաքականը նախապատրաստվում է Մոլդովայի... Ռումինիայի նախագահական ընտրություններում անակ... Դավիթաշենում ֆուտբոլի դաշտի տակ ավտոտնակները ... Մերձավան բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանն ազա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտ... Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարոր... Մոսկվան շահագրգռված է, որ Երևանի և Բաքվի միջև... 2024 թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն... Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը ... «BMW» մակնիշի մեքենա է այրվել․ մանրամասներ Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականա... Կրակnցներ` Երևանում. անչափահաս է հայտնաբերվել Կարբիում բախվել են «Kia Sorento»-ն ու «Nissan... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կող... Լույս չի լինի. հասցեներ Վթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Նիգավան գյուղում բազմաթիվ տղամարդիկ դաժանորեն... Ադելյա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրա... Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա ... Ես երջանիկ եմ, քանի որ այսօր իրականացրեցի իմ ... Հարթավանում ավազի հսկա բուրգը փակում է վարորդ... Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է ... Վթարի հետևանքով 38-ամյա կինը կզակի պատռվածք է... Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսո... «Նոա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին և տոնեց 7-րդ ... Որոշվեց Դևիսի գավաթի հաղթողը Թբիլիսիում իրավապահների և ցուցարարների միջև ք... «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայում Իս... Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Հանրահավաք՝ Թբիլիսիում․ ակցիայի մասնակիցները ... Զինծառայողը ցուցադրել է դիրքը, սպառազինությու... Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական... Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն ա... ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Ս... «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամի... Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է ան... ՃՏՊ՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածն... Կատարվել է քահանայական ձեռնադրություն Ողբերգական դեպք՝ Երևանում գազալցակայաններից մ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա... Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավա... Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ.... Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Եթե կասկածեմ իմ ֆուտբոլիստներին, ուրեմն ինձ հ... Այրվել է բնակելի վագոն-տնակ BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնաց... Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակո... Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան ս... Լույս չի լինելու․ հասցեներ Ռումինիայում նախագահական ընտրություններ են Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահակա... Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզ... Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավո... Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը բախվ... Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գր... Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ... Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարա... Կարևոր․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Աստղագուշակ՝ նոյեմբերի 24-ի համար Հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պ... Հրդեհ` ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակն... Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. ... Ավտոմեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործու... Ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Գյումրի ճանապարհին Opel-ը դուրս է եկել ... Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ... Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դա... ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավա... Ֆինլանդիայում կարող են քննարկել հակահետևակայի...

Տէրը Հայաստանը դարձնէ տուն՝ հիմնուած Աստուածային Իմաստութեան ժայռի վրայ. Հայաստանի խաղաղութեան նուիրուած սուրբ պատարագ

«Հայ ժողովուրդը լաւապէս կը ճանչնայ Խաչը, ան զայն կը կրէ իր սրտին մէջ: Անիկա ինքնութեան, պատմութեան ողբերգութիւններու և իւրաքանչիւր ան բարենպաստ դէպքերէն յետոյ ապաքինման փառքի խորհրդանիշն է» (Սուրբ Յովհաննէս Պօղոս Բ-ի ուղերձը Հայ Կաթողիկէ պատրիարքարանի անդամներուն, 14 սեպտեմբեր 2000 թ.):

Vaticannews-ը տեղեկացնում է` երեքշաբթի 25 հոկտեմբերի կէսօրէն ետք ժամը 3,30-ին, Հռոմի Տիրամօր նուիրուած Սանթա Մարիա Մաճճորէ պազիլիքայի Սալուս Փոփուլի Ռոմանի հրաշագործ սրբապատկերի մատրան մէջ, տեղի ունեցաւ Հայաստանի Խաղաղութեան նուիրուած սուրբ պատարագը, զոր մատոյց Վատիկանի Պետական Քարտուղար Կարդինալ Փիեթրօ Փարոլինը ի ներկայութեան Ամենապատիւ և Գերերջանիկ Ռաֆայէլ Պետրոս ԻԱ կաթողիկոս պատրիարքին, ՀՀ Սրտագին Գործերու նախարար` Արարատ Միրզոյեանին, Սուրբ Աթոռի մօտ հաւատարմագրուած դիւանագիտական մարմնի անդամներուն, եկեղեցական բարձրաստիճան անձնաւորութիւններու, քաղաքական ներկայացուցիչներու ու հայ և օտար ազգի պատկան հաւատացեալներու։

Երեսուն ամեայ դիւանագիտական կապեր

Ներկայ էին անշուշտ Սուրբ Աթոռի մօտ Հ.Հ. դեսպանը Տիար Կարեն Նազարեան, որուն նախաձեռնութեամբ կազմակերպուած էր պատարագը և Իտալիոյ մօտ Հ.Հ. դեսպան` Ծովինար Համբարձումեանը և երկու դեսպանատուներու անձնակազմը։

Պատարագը մատուցուեցաւ Հայաստանի խաղաղութեան համար Սուրբ Աթոռի և Հայաստանի հանրապետութեան միջև դիւանագիտական կապերու հաստատման երեսուն ամեակի նշումի շրջագիծէն ներս։

Սրբազան արարողութիւնը կատարուեցաւ անգլերէն լեզուով, որուն ընթացքին սակայն լսելի եղան նաև հայկական մեղեդիներ ու շարականներ, կատարողութեամբ Լևոնեան Քահանայապետկան հայ Կաթողիկէ Վարժարանի սաներուն, սկսեալ Հրաշափառէն որով բացումը կատարուեցաւ արարողութեան։

Հայաստանի խաղաղութեան նուիրուած սուրբ պատարագ
Հայաստանի խաղաղութեան նուիրուած սուրբ պատարագ
Արարողութեան համար պատրաստուած գրքոյկը

Բոլոր ներկաները կարողացան արարողութեան հետևիլ այս առթիւ պատրաստուած երկլեզու (անգլերէն - Հայրէն) գրքոյկի միջոցաւ, որուն մէջ բացի աղօթքներէն տեղադրուած էին նաև, Հայաստանի ու տիեզերական կաթողիկէ եկեղեցին իրար կապող որոշ խորհրդանշական պատկերներ` ինչպէս Գրիգոր Նարեկացիին պատկերը, որ Տիեզերական Եկեղեցւոյ Վարդապետ հռչակուեցաւ Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետին կողմէ, կամ Սուրբ Պետրոս Պազիլիքային աջ կողմի գաւիթին մէջ զետեղուած Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի հսկայական արձանը, հուսկ երկկողմ յարաբերութիւններու մասին որոշ տեղեկութիւններ, 1992էն մինչև օրս միջ-պետական մակարդակի վրայ փոխանակուած այցելութիւնները և անցեալ 23 մայիս 2022ին Հայաստանի արտգործ նախարար Տիար Արարատ Միրզոյեանի և Սուրբ Աթոռի Պետութիւններու և Միջազգային կազմակերպութիւններու հետ յարաբերութիւններու Քարտուղար` Գերապայծառ Փոլ Ռիչըրտ Կալլալկէրի միջև փոխանակուած նամակներու պարունակութիւնը` երեսուն տարուայ դիւանագիտական փոխյարաբերութիւններու կապակցութեամբ։

Աղօթքներ

Սուրբ Զոհի ընթացքին առ Աստուած բարձրացած աղօթքներու շարքին հաւատացեալները աղօթեցին «բարեկամութեան և համագոյակցութեան պարգևին համար։

«Մինչ մենք կը նշենք Սուրբ Աթոռի և Հայաստանի Հանրապետութեան միջև յարաբերութիւններու երեսուն տարիները, թող` որ Աստուած օրհնէ երկու պետութիւններու առաքելութիւնը, որպէսզի անոնք շարունակեն աշխարհին տանիլ խաղաղութիւն և բարութիւն»:

«Յաւերժական Աստուած, մենք կ՜աղօթենք, որ քաջութիւնն ունենանք աշխատելու իւրաքանչիւր մարդու իրաւունքներուն համար: Թող որ մենք միասին աշխատինք՝ կառուցելու արդար աշխարհ մը, ուր կը յարգուին Աստուծոյ կողմէ բոլորին շնորհուած իրաւունքները»:

Ամէն բարիքներուն Աստուածը, դուն աղբիւրն ես ամէն բարի բաներուն։ Այս աշխարհի բռնութիւններուն և ողբերգութիւններուն դիմաց, աղօթենք Հայաստանի և համայն աշխարհի մէջ խաղաղութեան համար։ Մեր կառավարիչներուն և մեզի պարգևէ համբերութիւն` հասկացող ըլլալու համար, ուժ՝ ներելու համար և շնորհք՝ ընդունելու մեր սխալները:

Բոլոր ընտանիքներուն համար, որոնք զոհ են պատերազմի ողբերգութիւններուն, բոլոր մայրերուն համար, որոնք կորսնցուցին իրենց ամուսիններն ու զաւակները, և առաջնագիծի վրայ զինուորներուն համար, թող Աստուած բոլորին շնորհէ յոյս, հաւատք և սէր, որպէսզի գտնեն խաղաղութիւն և ուժ։

Ասոնք եղան արտասանուած աղօթքներէն ոմանք։

Հայաստանի խաղաղութեան նուիրուած սուրբ պատարագ
Հայաստանի խաղաղութեան նուիրուած սուրբ պատարագ
Կարդինալ Փարոլինի քարոզը

Սուրբ Զոհի ընթացքին արտասանած իր քարոզին մէջ Կարդինալ Փարոլինը նախ նշեց թէ «Այսօրեայ Սուրբ Պատարագի ժամանակ Յաւիտենական Իմաստութեան Աստուծոյն կը վստահինք Հայ ազգը, որ կը նշէ Սուրբ Աթոռի հետ իր դիւանագիտական ​​յարաբերութիւններու 30-ամեակը» ապա յայտնելով, որ «Սուրբ Պատարագը ամենակատարեալ գոհաբանութիւնն է» առիթէն օգտուելով Ան շնորհակալութիւն ուզեց յայտնել Սուրբ Աթոռի մօտ Հայաստանի դեսպանութեան` միասնաբար աղօթելու այս նախաձեռնութեան համար»։

Երկար պատմութիւն ունեցաող բարեկամական յարաբերութիւններ

«Իմ ամենաջերմ ողջոյնները կը յղեմ բոլոր ներկաներուն՝ հաստատելով Սուրբ Աթոռի խորին աջակցութիւնն ու խորին համակրանքը Հայաստանի հանդէպ» ըսաւ ապա Կարդինալ Փարոլինը հաւաստիացնելով Սուրբ Աթոռի գնահատանքը Հայաստանի հետ երկկողմ դրական յարաբերութիւններուն համար, որոնք բնութագրուած են ջերմութեամբ և յարգանքով, և որոնք իրենց պերճախօս արտայայտութիւնը կը գտնեն, բարձր մակարդակի այցելութիւններու փոխանակումով և տարբեր այլ նախաձեռնութիւններուն մէջ»։

«Մեր բարեկամական յարաբերութիւնները երկար պատմութիւն ունին» հաստատեց ապա Ծիրանաւորը դիտել տալով, որ անոնք գոյութիւն ունէին նոյնիսկ, 1992 թուականի մայիսին պաշտօնականացումէն առաջ։

Երևանի մէջ Սուրբ Աթոռի նոր դեսպանատունը

Ան ապա յիշեց անցեալ տարի Երևանի մէջ բացուած Առաքելական Նուիրակութիւնր, զայն համարելով կարևոր նշան` Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև շարունակաբար զարգացած բարեկամական յարաբերութիւններուն։

Հայաստանի խաղաղութեան նուիրուած սուրբ պատարագ
Հայաստանի խաղաղութեան նուիրուած սուրբ պատարագ
Եկեղեցական ջերմ յարաբերութիւնները

Սուրբ Աթոռի Պետական քարտուղարը խօսեցաւ ապա Կաթողիկէ Եկեղեցւոյ և առաքելական եկեղեցւոյ միջև գոյութիւն ունեցող յարգալից երկխօսութեան, ակնարկելով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ֆրանչիսկոս Պապին միջև տեղի ունեցած հանդիպումներուն ինչպէս նաև Քահանայապետին Ռաֆայէլ Պետրոս 21-րդ Մինասեան՝ Տանն Կիլիկիոյ Հայոց պատրիարքին շնորհած եկեղեցական հաղորդութեան։

Սուրբ Գրիգոր Նարեկացին

«Այսօրեայ մեր աղօթքին մէջ մեզ կ՜առաջնորդէ Հայ Եկեղեցւոյ մեծ սուրբը՝ Սուրբ Գրիգոր Նարեկացին, որուն յիշատակը ներառուած է Հռոմէական Ընդհանուր Օրացոյցին մէջ Ֆրանչիսկոս Պապին կողմէ» ըսաւ ապա Կարդինալ Փարոլինը մատնանշելով, որ սուրբ պատարագը ու աղօթքները նուիրուած են «յատկապէս Հայաստանի խաղաղութեան համար, ու նաև Ուկրանիաոյ և համայն աշխարհի մէջ խաղաղութեան համար»։

Նորոգել խաղաղութեան գործիքներ ըլլալու յանձնառումը

«Մենք բոլորս կոչուած ենք նորոգելու խաղաղութեան գործիքներ ըլլալու մեր ամենօրեայ յանձնառութիւնը» ըսաւ ապա Ծիրանաւորը ակնարկելով Ֆրանչիսկոս Պապին 2016 թուականին Հայաստան կատարած այցելութեան ու այդ այցելութեան ընթացքին Երևանի մէջ կատարուած խաղաղութեան համամիութենական աղօթքին ու անոր այդ առթիւ արտասանած խօսքերուն։

Ֆաթիմայի Տիրամօր ուխտագնացութիւնը

ետական Քարտուղարը յիշեց նաև թէ Մատուրը ուր կը մատուցուի պատարագը նուիրուած է «Խաղաղութեան Թագուհիին», որ մեծարուած է Սալուս Փոփուլի Ռոմանի սրբապատկերին մէջ, և աւելցուց, թէ «Մինչ ինք կը խօսի, տեղի կ՛ունենայ Ֆաթիմայի Տիրամօր պատկառելի պատկերի դէպի Կովկաս աննախադէպ ուխտագնացութիւնը, որը յոյսի աղբիւր է` տարածաշրջանին համար խաղաղութեան քամիներ խթանելու:

Վսեմաշուք կարդինալը ընդգծեց ապա թէ «յարաբերութիւնները ուրիշներուն հետ, նոյնիսկ դժուար ու ցաւոտ, պէտք է մշակուին այնպէս, որ նպաստաւոր ըլլան խաղաղութեան և, հետևաբար, ներումին՝ հիմնուած Աստուծոյ իմաստութեան վրայ» և ասկէ մեկնելով մեկնաբանեց օրուան աւետարանական հատուածը, որ կը խօսի երկու մարդոց մասին` «մէկը իմաստուն, միւսը՝ յիմար, որոնք կը ծրագրեն կառուցել իրենց տները»։

Հայաստանի խաղաղութեան նուիրուած սուրբ պատարագ
Հայաստանի խաղաղութեան նուիրուած սուրբ պատարագ
Իմաստուն ըլլալ կը նշանակէ լսել և կիրառել Աստուծոյ խօսքը

Անոնցմէ մին ընտրեց կայուն հողը, որ ամուր հիմք կը ստեղծէ շինարարութեան համար. Միւսը կ՛ ընտրէ աւազոտ հող՝ թոյլ, անկայուն պայմաններով։ Երկու տուները նոյն տեսքը ունին։ Բայց երբ անոնք կը փորձուին իրականութենէն, ժամանակի ու կեանքի անկանխատեսելի իրադարձութիւններէն, ոտքի կը մնայ միայն մէկ տունը` ամուր քարի վրայ կառուցուածը»:

«Իմաստութիւնը, ամենէ թանկ բանն է, որ մենք կարող ենք ունենալ» ըսաւ հուսկ Կարդինալը դիտել տալով, որ «իմաստուն ըլլալ կը նշանակէ լսել Աստուծոյ խօսքը և զայն կիրառել»:

Հայաստանն իր ինքնութեամբ հիմնուած է քարէ ամուր հիմքի վրայ՝ Խաչքարի վրայ

«Հայաստանն իր ինքնութեամբ նոյնպէս հիմնուած է քարէ ամուր հիմքի վրայ՝ Խաչքարի վրայ» շարունակեց Ծիրանաւորը ակնարկելով Սուրբ Յովհաննէս Պօղոս Բ-ի խօսքերուն որով Ան Հայերը անուանած է «խաչի ժողովուրդ», քանի որ խաչի մէջ է, որ հայ ժողովուրդն ինքզինք կը ճանչնայ։

“«Հայ ժողովուրդը լաւապէս կը ճանչնայ Խաչը, ան զայն կը կրէ իր սրտին մէջ: Անիկա ինքնութեան, պատմութեան ողբերգութիւններու և իւրաքանչիւր անբարենպաստ դէպքերէն յետոյ ապաքինման փառքի խորհրդանիշն է» (Սուրբ Յովհաննէս Պօղոս Բ-ի ուղերձը Հայ Կաթողիկէ պատրիարքարանի անդամներուն, 14 սեպտեմբեր 2000 թ.):”

«Ուստի զարմանալի չէ, որ հայերը խոր հաւատքի ժողովուրդ են» յարեց հուսկ Կարդինալ Փարոլինը նկատել տալով, որ «դարերու ընթացքին քրիստոնէական հաւատքը սատարեց այս մեծ ժողովրդին, յատկապէս անոր պատմութեան դժուարին ժամանակներու ընթացքին»։

Աստուածաշնչական երկիր Հայաստանը

Կարդինալ Փարոլինը հուսկ նշեց, թէ «չենք կարող մոռանալ, որ, ըստ աստուածաշնչական աւանդութեան, Հայաստանը այն երկիրն է, ուր Ջրհեղեղէն յետոյ ծնաւ առաջին քաղաքակրթութիւնը, և որտեղ աւանդոյթը կը յիշեցնէ աստուածաշնչեան Եդեմի պարտէզը»։

Ան ապա քարոզը աւարտեց աղօթքով` խնդրելով, որ «Տէրը Հայաստանը դարձնէ տուն՝ հիմնուած Աստուածային Իմաստութեան ժայռի վրայ»։

«Թող ձեր վեհ ազգը վայելէ ձեր ուզած խաղաղութիւնը, և թող անիկայ շարունակէ օգուտ քաղել ձեր մարդկային, մշակութային և հոգևոր հարստութիւններէն, որպէսզի Ազգերու Ընտանիքը բաժնեկից ըլլայ անոնցմէ իւրաքանչիւրին» ըսաւ ապա Կարդինալ Փիերթրօ Փարլինը, որ ապա հայցեց Հայաստանի սուրբ հովանաւորներուն և յատկապէս Սուրբ Գրիգոր Նարեկացիին բարեխօսութիւնը ու մաղթեց որ «Տէրը առատ շնորհներ պարգևէ հայ ժողովրդին»։

Լեհաստանի նախագահը կժամանի Հայաստան Ես հիասթափված եմ․․․ Սպասենք ու տեսնենք․ Սալահ... Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվե... Երկրում դեռևս կան ռևանշիստական ​​ուժեր․ Պապու... Թուրքիան նախապես մերժել է պաղեստինաիսրայելակա... «Ծանր աշխատանք է»․ Չեխիայի դեսպանը Երևանում ն... Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի (լուսա... Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել ո... Մանրամասներ՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տե... Կոնտեն պատմել է՝ ինչ է ասել ֆուտբոլիստներին Ռ... 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկ... Օդի ջերմաստիճանը կնվազի «Ռոբերտ Աբաջյանի նման տղերք ենք տվել, ինչպե՞ս... Ռուսաստանը հավատարիմ է մնում ՀՀ-ի անվտանգությ... Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է Նոյեմբերի 18-24-ը Երևանի մետրոպոլիտենում ուղև... Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փ... Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը... Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կե... Անցած շաբաթ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոն... 18 տարին ի՞նչ է, ցմահ ազատազրկման պետք է դատա... 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառ... Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է ան... Կանանց հավաքականը նախապատրաստվում է Մոլդովայի... Ռումինիայի նախագահական ընտրություններում անակ... Դավիթաշենում ֆուտբոլի դաշտի տակ ավտոտնակները ... Մերձավան բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանն ազա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտ... Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարոր... Մոսկվան շահագրգռված է, որ Երևանի և Բաքվի միջև... 2024 թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն... Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը ... «BMW» մակնիշի մեքենա է այրվել․ մանրամասներ Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականա... Կրակnցներ` Երևանում. անչափահաս է հայտնաբերվել Կարբիում բախվել են «Kia Sorento»-ն ու «Nissan... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կող... Լույս չի լինի. հասցեներ Վթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Նիգավան գյուղում բազմաթիվ տղամարդիկ դաժանորեն... Ադելյա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրա... Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա ... Ես երջանիկ եմ, քանի որ այսօր իրականացրեցի իմ ... Հարթավանում ավազի հսկա բուրգը փակում է վարորդ... Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է ... Վթարի հետևանքով 38-ամյա կինը կզակի պատռվածք է... Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսո... «Նոա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին և տոնեց 7-րդ ... Որոշվեց Դևիսի գավաթի հաղթողը Թբիլիսիում իրավապահների և ցուցարարների միջև ք... «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայում Իս... Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Հանրահավաք՝ Թբիլիսիում․ ակցիայի մասնակիցները ... Զինծառայողը ցուցադրել է դիրքը, սպառազինությու... Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական... Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն ա... ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Ս... «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամի... Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է ան... ՃՏՊ՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածն... Կատարվել է քահանայական ձեռնադրություն Ողբերգական դեպք՝ Երևանում գազալցակայաններից մ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա... Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավա... Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ.... Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Եթե կասկածեմ իմ ֆուտբոլիստներին, ուրեմն ինձ հ... Այրվել է բնակելի վագոն-տնակ BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնաց... Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակո... Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան ս... Լույս չի լինելու․ հասցեներ Ռումինիայում նախագահական ընտրություններ են Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահակա... Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզ... Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավո... Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը բախվ... Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գր... Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ... Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարա... Կարևոր․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Աստղագուշակ՝ նոյեմբերի 24-ի համար Հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պ... Հրդեհ` ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակն... Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. ... Ավտոմեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործու... Ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Գյումրի ճանապարհին Opel-ը դուրս է եկել ... Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ... Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դա... ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավա... Ֆինլանդիայում կարող են քննարկել հակահետևակայի...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan