Վաշինգտոնը Թեհրանին տեղեկացրել է միջուկային գործարքի վերաբերյալ բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին. Էսլամի
Վաշինգտոնը Թեհրանին տեղեկացրել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման շուրջ բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին: Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հայտարարել էր, որ ներկայումս ԳՀՀԾ-ի վերականգնումն ԱՄՆ վարչակազմի ուշադրության կենտրոնում չէ, քանի որ կողմերի միջև տարաձայնությունները չափազանց մեծ են:
Նա ընդգծել էր, որ ԱՄՆ-ն կենտրոնացած է Իրանում ցուցարարների նկատմամբ գործողությունների համար երկրի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու և բողոքի ակցիաների մասնակիցներին աջակցություն ցուցաբերելու վրա: