Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Քլիվերլին շարունակելու է պաշտոնավարել Սունակի կառավարությունում
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլիվերլին պահպանել է իր պաշտոնը նոր վարչապետ Ռիշի Սունակի կառավարությունում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից։
«Ջեյմս Քլիվերլին վերանշանակվել է արտաքին գործերի, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղարի պաշտոնում»,- ասվում է գրասենյակի թվիթերյան գրառման մեջ։
Հոկտեմբերի 24-ին Ռիշի Սունակը ընտրվել է Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության ղեկավար, նա նաև ստանձնել է երկրի վարչապետի պաշտոնը։ Չարլզ III թագավորը հանձնարարել է նոր վարչապետին ձևավորել նոր կառավարություն։