Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ և գլխավոր դատախազ Դոմինիկ Ռաաբը շարունակելու է պաշտոնավարել Սունակի կառավարությունում
Փոխվարչապետ և գլխավոր դատախազ Դոմինիկ Ռաաբը նույն պաշտոնում է նշանակվել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակի կառավարությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից։
«Դոմինիկ Ռաաբը նշանակվել է փոխվարչապետ, գանձապետարանի լորդ և գլխավոր դատախազ»,- ասվում է գրասենյակի թվիթերյան էջում։
Հոկտեմբերի 24-ին Ռիշի Սունակը ընտրվել է Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության ղեկավար, նա նաև ստանձնել է երկրի վարչապետի պաշտոնը։ Չարլզ III թագավորը հանձնարարել է նոր վարչապետին ձևավորել նոր կառավարություն։