Աղազարյանը կոչ արեց դպրոցական ավտոբուսներ տրամադրել
Արդեն տեւական ժամանակ ինձ անհանգստացնում, մտահոգում է առաջին դասարանցիների դպրոց գնալու հերթագրման էլեկտրոնային տարբերակը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Հարց է առաջանում. ինչո՞ւ է այդպես, որովհետեւ շատերն ուզում են, որ գնան Չեխովի դպրոց, որովհետեւ Բանգլադեշի դպրոցում, ենթադրաբար, կրթության մակարդակը ցածր է, իսկ Չեխովի դպրոցում՝ բարձր: Դա վատ է, այնպես անենք, որ Բանգլադեշի դպրոցում էլ կրթության մակարդակը բարձր լինի», – ասաց նա:
ՔՊ-ական պատգամավորը երկու տարի հետազոտություն է արել, հասկացել է՝ դպրոցական արձակուրդների ժամանակ քաղաքում տրանսպորտի երթեւեկությունը բավականին հեշտանում է:
Աղազարյանը կոչ արեց դպրոցական ավտոբուսներ տրամադրել, որ երեխաներին մի ծայրից մյուսը տանեն, որ «տատիկ-պապիկները մեքենան չկանգնեցնեն երրորդ շարքում ու քաղաքը պարալիզացնեն», – ընդգծեց Հովիկ Աղազարյանը: