Nemra-ն ելույթով հանդես կգա Բրյուսովի անվան համալսարանում` ի աջակցություն բուհի ուսանողների
Nemra խումբը հոկտեմբերի 28-ին, ժամը 15:00 ելույթով հանդես կգա Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի բակում՝ ի աջակցություն բուհի ուսանողների։
Համերգի մուտքն ազատ է։ Nemra խմբի անդամներն ընդգծում են՝ մեր օրերում հազվադեպ երևույթ է, որ ուսանողները պայքարում են հանուն իրենց կրթության իրավունքի։
«Ուրախ եմ, որ մեր խմբի երգերը մեծ սեր են վայելում ուսանողների շրջանում։ Վերջերս իմացա, որ խմբի երգերից “Daisy”-ն երկու տարուց ավելի եղել է Բրյուսովի զանգը, իսկ վերջին կես տարվա ընթացքում որպես զանգ է ծառայում մեր “Last chance to love” երգը։ Ի դեպ, վերջինս հաճախ հնչում է ուսանողների պայքարի ընթացքում։ Մենք ուսանողների կողքին ենք, քանի դեռ նրանց պայքարն ու պահանջները չեն խառնվել քաղաքականության հետ»,-նշում է խմբի մենակատար Վան Եղիազարյանը։