Աշխարհը Ռուսաստանի նավթի կարիքն ունի. Բիրոլ
Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը հայտարարել է, որ աշխարհը դեռևս ռուսական նավթի կարիքն ունի։ Այս մասին նա ասել է հոկտեմբերի 25-ին՝ Սինգապուրի միջազգային էներգետիկ շաբաթում ունեցած ելույթի ժամանակ, փոխանցում է Reuters-ը։
«Աշխարհը դեռևս կարիք ունի ռուսական նավթի»,- ասել է փորձագետը։
Ըստ Բիրոլի՝ եթե համաշխարհային շուկան ստանում է ռուսական նավթի սովորական ծավալի 80-90%-ը, կարելի է ակնկալել մատակարարման լավ և հուսադրող մակարդակ, որը կօգնի բավարարել վառելիքի պահանջարկը։ ՄԷԳ-ի ղեկավարը նաև ասել է, որ աշխարհը կանգնած է առաջին համաշխարհային էներգետիկ ճգնաժամի առջև։
Մինչ այս Բիրոլը հայտարարել էր, որ Ռուսաստանը ընդմիշտ կորցրել է իր գլխավոր եվրոպական նավթի ու գազի շուկան։