Անկարայում ընթանում են ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ Թուրքիայի եւ Ֆինլանդիայի բանակցությունները. Millliyet
Անկարայում սկսվել են Թուրքիայի եւ Ֆինլանդիայի արդարադատության նախարարությունների պատվիրակությունների բանակցությունները՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության շրջանակում, տեղեկացրել է Millliyet թերթը։
«Բանակցություններն սկսվել են այսօր, ժամը 10.00-ին, Անկարայում։ Բանակցություններում թուրքական պատվիրակությունը գլխավորում է արդարադատության նախարարության արտաքին կապերի եւ ԵՄ-ի բաժնի գլխավոր տնօրեն Քասիմ Չիչեքը»,- գրել է պարբերականը։
Մայիսի 18-ին Շվեդիան եւ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էին ներկայացրել, բայց Թուրքիան խոչընդոտել էր կազմակերպությանը երկրների անդամակցությանը՝ նրանցից պահանջելով ահաբեկչական հայտարարել քրդական կազմակերպությունները, հանձնել ահաբեկչության մեջ կասկածվողներին եւ չեղարկել Անկարա զենքի մատակարարման արգելքները։