Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները չեն խախտում միջազգային ֆինանսական համակարգի նորմերը
Թուրքիայի եւ Ռուսաստանի ֆինանսական կապերն օրինական բնույթ են կրում, երկրների միջեւ ֆինանսական ոլորտում ստեղծվել են «բարիդրացիական հարաբերություններ»: Այդ մասին Թուրքիայի գանձատան եւ ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին հայտարարել Է Financial Times թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է երեքշաբթի օրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նախարարի խոսքով՝ «ընդդիմադիր տարրերը» Թուրքիայի ներսում եւ նրա սահմաններից դուրս «միտումնավոր հարցեր են բարձրացնում» Ռուսաստանի հետ ֆինանսական կապերի վերաբերյալ: «Թուրքիան զգուշորեն Է գործում միջազգային ֆինանսական համակարգի շրջանակներում: Նա իրեն այնպես չի պահի, որը խախտումների կհանգեցնի միջազգային ֆինանսական համակարգում: Մենք դա հստակ հասկանալ ենք տալիս: Մեզ մոտ ամեն բան գալիս Է օրինական ճանապարհով»,-հայտարարել Է Նեբաթին: Արեւմուտքի մի շարք երկրների կառավարություններ կասկածներ են հայտնում, որ Անկարան կարող Է օգնել Մոսկվային՝ շրջանցելու Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: