Մեկնարկել է Ազգային ժողովի լիագումար նիստը. ՈՒՂԻՂ
ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական լիագումար նիստը:
Հոկտեմբերի 25-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում ընդգրկված է 27 հարց:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Թափոնների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:
Պատգամավորները կքննարկեն նաև «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ Պետությունների Համագործակցության» կոնվենցիան վավերացնելու մասին, Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի հետ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծերը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ու մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ: